RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #129, 27-07-2013



Տեղադրվել է` 2013-07-26 23:41:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1002, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՎՐՈՊԱՀԱՅԵՐԻ 3-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Ի. Պ.

Հոկտեմբերի 14-15-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրոպահայերի 3-րդ համագումարը, որին կմասնակցեն ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից ու եվրոպական տարբեր երկրներից: Առաջիկա համագումարի աշխատանքներին երեկ «Ուրբաթ» ակումբում անդրադարձավ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը :

Համագումարի առաջնային խնդիրներից է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին պատրաստվելը: Գասպար Կարապետյանը նշում է` պետք է հասնել այնպիսի քայլերի, որ մեր պահանջներն ավելի լսելի դառնան Թուրքիայի ու միջազգային հանրության համար: Եվ հիմնական խնդիրներից մեկն է, որ Թուրքիան ոչ միայն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլեւ ընդունի հատուցման պահանջը: Պարոն Կարապետյանի փոխանցմամբ` Եվրոպահայերի առաջին համագումարը տեղի է ունեցել 2003-ին, իսկ երկրորդը` 2007-ին:

Գասպար Կարապետյանը, խոսելով նաեւ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի աշխատանքներից, նշեց ջավախահայության իրավունքների եւ Ջավախքում հայերեն լեզվի պաշտպանության մասին: Հանձնախմբի պահանջներից մեկն է, որ Ջավախքում հայերենը դառնա երկրորդ լեզու, իսկ հանգանակությունները, որոնք հատկացվում են Ջավախքին, պետք է օգտագործվեն միայն ջավախահայերի խնդիրների լուծման համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #129, 27-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ