RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #129, 27-07-2013



Տեղադրվել է` 2013-07-26 23:41:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 867, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ԿՆՔՎԵՑ ՀՈՒՇԱԳԻՐ` Ի ՇԱՀ ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ

Մ. Հ.

Կրթության եւ գիտության նախարարության եւ Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի միջեւ կնքվեց համագործակցության հուշագիր: Նախագծի նպատակն է ոսկերչության ոլորտում ապահովել մասնագիտական հմտություններ ունեցող, աշխատաշուկայի պահանջները բավարարող երիտասարդ կադրերի պատրաստման գործընթաց:

Հուշագիրը լուծում է առաջարկում որակյալ կադրերի պատրաստման հարցումՙ սկսած նյութատեխնիկական բազայի բարելավումից մինչեւ վերապատրաստում, մասնագիտությունների առարկայացանկ եւ դասավանդվող բովանդակության վերանայում, ինչպես նաեւ լավագույն կադրերին աշխատատեղերով ապահովում:

Ըստ հուշագրիՙ կողմերն աջակցելու են մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) հաստատություններում ուսուցման գործընթացի կազմակերպմանը, մասնավորապես ոսկերչական մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների մշակմանը, նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, նյութատեխնիկական բազայի համալրմանը, ուսանողների ուսումնական եւ արտադրական պրակտիկաների կազմակերպմանը, շրջանավարտների աշխատանքի տեղավորմանը, ինչպես նաեւ միջազգային ոսկերչական ցուցահանդեսներում ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների ներգրավմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #129, 27-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ