RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-06 20:24:55Երևանի Արին Բերդ փողոցի 3.500 քմ տարածքում շինարարական նյութերն այրվում են
2020-08-06 18:00:37Բեյրութում սկսեց գործել ՌԴ ԱԻՆ-ի հիվանդանոցը
2020-08-06 14:45:08Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքը (տեսանյութ)
2020-08-06 14:24:21Azgonline.am-ի զրուցակիցն է “Պայքար” օրաթերթի խմբագրական կազմի անդամ Պայծիկ Գալայջյանը Բեյրութից
2020-08-06 14:17:45Չեխ փրկարարները մեկնեցին Բեյրութ՝ տանելով նաեւ մարդասիրական օգնություն եւ 10 միլիոն կրոն
#127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #129, 27-07-2013



ԳՅՈՒՂՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2013-07-26 23:41:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 906, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ 300 ՏՐԱԿՏՈՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ

Ա. Մ.

Դրանք գյուղացիներին կտրամադրվեն զեղչով եւ արտոնյալ պայմաններով

Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2013-ի մայիսի 31-ին Բելառուս կատարած այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի պայմանավորվածությանն համաձայն բելառուսական կողմն ինքնարժեքով Հայաստանին է տրամադրել շուրջ 300 տրակտոր, որոնք երեկ հասան Հայաստան:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է Կոտայքի մարզի Նուռնուս համայնք` Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կողմից (ՓՄՁ ԶԱԿ) Հայաստան ներմուծվող «Բելառուս» մակնիշի տրակտորների առաջին խմբաքանակին ծանոթանալու նպատակով: Նա հետաքրքրվել է տրակտորների տեխնիկական հնարավորություններով եւ անձամբ փորձարկել դրանցից մեկը: Այնուհետեւ ստորագրվել է տրակտորի ձեռքբերման առաջին պայմանագիրը` ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Վարազդատ Կարապետյանի եւ Շիրակի մարզի Ազատան համայնքի բնակիչ Խոսրով Բաղդասարյանի միջեւ: Առաջին գնորդը նախապատվությունը տվել է վարչապետի վարած տրակտորին եւ շնորհակալություն հայտնել մատչելի պայմաններով գյուղտեխնիկայի տրամադրման համար:

2013-ի արտադրության -82.1 մակնիշի ժամանակակից տրակտորներն առանց միջնորդի գնվել են գործարանից եւ մեխանիզատորներին ու ֆերմերներին են առաջարկվում շուկայականից մոտ 30 տոկոսից ցածր գնով` կանխիկ (6.700.000 դրամ) եւ լիզինգային տարբերակով: Լիզինգն իրականացնում է հետեւյալ պայմաններով` 20 տոկոս կանխավճար, տարեկան 9 տոկոս տոկոսադրույք, ներառյալ ռիսկի ապահովագրումը, ժամկետը` 6 տարի տրակտորների համար եւ 3 տարի` հարակից սարքավորումների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #129, 27-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ