RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #129, 27-07-2013



Տեղադրվել է` 2013-07-26 23:41:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1006, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 24

ՀԱՑԱԴՈՒԼ` ԼՍԵԼԻ ԴԱՌՆԱԼՈՒ ՀՈՒՅՍՈՎ

Ի. Պ.

Երեկ ստացանք մի նամակ, որի միջոցով հեղինակը ներկայացնում է, թե ինչպիսի՞ օրհասական վիճակում է հայտնվել իր տղան Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում: Ջուլիետա Հակոբյանը գրում է, որ որդին` Խաչատուր Ղալեչյանը, ավելի քան 15 տարի սեփականաշնորհման գործընթացում իր դեմ իրականացված չարաշահումների բացահայտման ու դրանց օրինական գնահատական տալուն ուղղված քայլեր ձեռնարկելով, Հայաստանում որեւէ պատկան մարմնից չստանալով խնդրի օրինական լուծում, ճարահատյալ, գուցե հույսով, որ գոնե լսելի կլինի իրավասու մարմիններին, բենզինով լցված շշով խփել է ՀՀ գլխավոր դատախազության շենքի դռանը:

Հիմա Խաչատուր Ղալեչյանը գտնվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում, ու երեկվա դրությամբ արդեն 23-րդ օրն էր, որ հացադուլ է անում եւ միայն ջուր է խմում: Նրանով որեւէ իրավասու մարմին չի հետաքրքրվում, զրկված է որեւէ մարմնի հետ հաղորդակցվելու հնարավորությունից: Նամակում ասվում է, որ տղային չեն տալիս անգամ թուղթ ու գրիչ, չեն տվել նաեւ հանրային պաշտպան:

Խաչատուր Ղալեչյանի մայրը, որն ուղարկել էր նամակը, մեզ հետ հեռախոսազրույզի ժամանակ նշեց, որ որդուն այցելել է 4-5 օր առաջ` տղայի հացադուլի 21-րդ օրը. «Աչքերն արդեն սառած էին, սակայն նրանով չեն հետաքրքրվում, մինչդեռ նրան պետք է լսեն, տեսնեն, թե ինչո՞ւ է հունից դուրս եկել»:

Տղայի մայրն ասում է. «Ուզում եմ, որ տղայիս հանդեպ ուշադրություն ցուցաբերեն, վերաբերվեն ներողամտորեն ու չարհամարհեն»:

Ջուլիետա Հակոբյանը որդուն օգնելու խնդրով դիմել է մարդու իրավունքների պաշտպանին, սակայն ստացել է պատասխան, որ միայն եկող շաբաթվա մեջ կգնան նրան տեսնելու: Մարդու իրավունքների պաշտպանի քայլերը հուսանք ուշացած չեն լինի:

Մենք եւս հայտնում ենք պատրաստակամությունՙ զրուցելու տղայի հետ, քննարկելու իրավիճակը եւ կատարվածը լուսաբանելու թերթում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #129, 27-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ