RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Առանց մեկնաբանության

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #130, 30-07-2013



Տեղադրվել է` 2013-07-29 23:16:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1090, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ԻՍՐԱՅԵԼ-ՊԱՂԵՍՏԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՎՈՒՄ ԵՆ

Վերջին երեք տարիներին ընդհատված իսրայելա-պաղեստինյան հաշտության բանակցությունները վերսկսվում են այսօրՙ հուլիսի 30-ին:

Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի օգնական Նաբիլ Աբու Ռուդայնեհը Ռոյթեր գործակալության թղթակցին հայտնել է, որ Աբբասը Վաշինգտոնում բանակցություն սկսելու պաշտոնական հրավերը ստացել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիից, որի նախաձեռնությամբ էլ անցկացվում է հանդիպումը:

Ռուդայների խոսքերով, բանակցությունների առաջին օրերին կմշակվի կողմերի հետագա գործողությունների ծրագիրը:

ԱՄՆ պետդեպարտամենտում Ֆրանսպրեսին տրված հարցազրույցում հաստաստել են, որ պաշտոնական հրավեր է ստացել ինչպես Մահմուդ Աբբասը, այնպես էլ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: Նաեւ հաղորդվում է, որ Պաղեստինի հետ բանակցությունները վերսկսելու նախօրեին Իսրայելը բանտերից ազատ է արձակել 104 պաղեստինցի կալանավորների: Պաղեստինյան կողմը ողջունել է իսրայելցիների որոշումը եւ բանակցությունների ընձեռած հնարավորություններից օգտվելու մտադրություն է արտահայտել: Ավելի վաղ Իսրայելի կառավարությունն ընդունել էր օրենք, ըստ որի Պաղեստինին տարածքային զիջումներ ենթադրող ամեն մի համաձայնագիր պետք է դրվի հանրաքվեի: Պաղեստինյան ինքնավարությունը իր հերթին որոշել է հանրաքվեի դնել Իսրայելի հետ ստորագրվելիք ամեն մի համաձայնագիր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #130, 30-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ