RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #130, 30-07-2013



ԱՐՁԱԳԱՆՔ

Տեղադրվել է` 2013-07-29 23:16:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1130, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ԱՇՈՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ, Ինժեներ, Երեւան, Հեռ. (+374) 010 260343

Հայաստանի իշխանություններին, Ռուսաստանի հայերի միությանը, Ամերիկայի հայկական համագումարին, Եվրոպայի հայ համայնքին, Հայ առաքելական, Ավետարանական, Կաթողիկե աշխարհասփյուռ եկեղեցիներին.

Այս նամակը գրելու միտքը ծագել է մեկ ամիս առաջ: Որպես դրա հիմնական շարժառիթ հանդիսացավ «Ազգ» օրաթերթի 24 հուլիսի 2013թ. համարում տպագրված Երվանդ Ազատյանի «Հայաստանի ճակատագիրը կշեռքի վրա» ահազանգող հոդվածը:

Այսօր Հայաստանի անվտանգությանը սպառնացող երկու հիմնական գործոններ կան: Առաջինը Հայաստանի ժողովրդի ահագնացող նվազումն էՙ արտագաղթը: Երկրորդըՙ Հայաստանի ռաղմավարական գործընկեր եւ դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների խարխլումը:

Վերջինս անվիճելի հետեւանք է թուրք-ադրբեջանական ճկուն, նավթա-գազային եւ խավիարային հմուտ, բայց խաբուսիկ քաղաքականության:

Ռուս ժողովուրդը դեռեւս Աթաթուրքից առաջ եւ նրա օրոք կատարված իրողությունները եւ կեղծ քաղաքականության հետեւանքները չպիտի մոռանա եւ այսօր չգայթակղվի սին խաբկանքներով:

Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է հայ ժողովրդի ճշմարիտ նվիրվածությունը, ազնիվ ընկերակցությունն ու դաշնակցությունը ռուս ժողովրդին եւ Ռուսաստանին:

Այսօր առաջնակարգ խնդիր է Հայաստանի իշխանությունների, հայ աշխարհիկ եւ հոգեւոր բոլոր կառույցների համարՙ վերցնել հատուկ նոր կուրս ռուսական պետության հետ բոլոր տիպի հարաբերությունները էլ ավելի լավացնելու եւ նոր ռելսերի վրա դնելու, հիշեցնելով նրանց ոչ հեռու անցյալի պատմության դասերը:

Հայ ժողովրդի համար Եվրոպան արդեն ապացուցել է իր ինչ լինելը: Նրան լիովին վստահելու իրավունք հայ ժողովուրդը պարզապես չունի:

Հայաստանի բնակչության արտագաղթը գոնե նվազեցնելու եւ հայրենիքը վտանգից փրկելու համար առաջարկում եմ հետեւյալը.

Կարճ ժամանակում վերնագրյալ կառույցները միաբան մշակեն ծրագիր եւ ստեղծեն կազմակերպությունՙ Հայաստանում ֆիզիկապես ներկա ընտանիքներին հավասարաչափ ամենամսյա նպաստ հասցնելու համար:

Միաժամանակ ներգրավվել Հայաստանում ստեղծված հասարակա-քաղաքական մթնոլորտի բարելավմանը, այն էՙ վերացնել ատելությունը երկրում:

Աստված մի արասցե, որ Հայաստանում կրկնվի Կիլիկիայի հայկական թագավորության եւ Հռոմեական կայսրության հետ պատահածըՙ շարժառիթ հանդիսացող գործոններով հանդերձ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #130, 30-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ