RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #131, 31-07-2013



Տեղադրվել է` 2013-07-30 23:12:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 890, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 19

«ԿԱՌԼՏՈՆԻՑ» ՀԱՓՇՏԱԿՎԵԼ Է ՈՉ ԹԵ 40, ԱՅԼ 103 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ԶԱՐԴԵՂԵՆ

Պ. Ք.

Դա խոշորագույն կողոպուտն է Ֆրանսիայի պատմության մեջ

Երեկ «Ազգը» հաղորդել էր Կաննի «Կառլտոն» հյուրանոցումՙ Leviev ֆիրմայի թանկարժեք զարդեղենի ու ժամացույցների ցուցահանդեսում կատարված կողոպուտի մասինՙ նշելով, որ փորձագետները գողոնը գնահատում են 40 մլն եվրո (53 մլն դոլար):

Ճշգրտված վերջին տվյալների համաձայն, հափշտակված թանկարժեք իրերի արժեքը գնահատվում է ոչ թե 40, այլ 103 մլն եվրո (136 մլն դոլար): Ֆրանսիական եւ իսրայելական լրատվամիջոցները դա արդեն ճանաչել են ամենախոշոր եւ ամենահանդուգն կողոպուտը Ֆրանսիայի պատմության մեջ:

Իսրայելական «Եդիոտ Ահրոնոտ» թերթը հիշեցնում է, որ իսրայելցի միլիարդատեր Լեւ Լեւաեւի անձնական հավաքածուից կազմված «Զարմանալի ադամանդներ» ցուցահանդեսը հյուրանոցում պետք է գործեր մինչեւ օգոստոսի վերջը: Սակայն հուլիսի 28-ի ցերեկը միայնակ հանցագործի կատարած կողոպուտից հետո դատական ոստիկանությունն անցկացնում է քննություն, եւ ցուցադրության շարունակումը հարցականի տակ է: Ատրճանակով զինված հանցագործը թանկարժեք զարդերով լցրել էր մի քանի պայուսակ եւ արագ քայլքով հեռացել հյուրանոցից: Նա ոչ մի կրակոց չէր արձակել:

Ինչպես գրում է «Ֆիգարո» թերթը, կողոպտիչը ստույգ գիտեր, թե թանկարժեք զարդերը երբ են չհրկիզվող պահարանից տեղափոխում ցուցասրահ, եւ գործողությունը ձեռնարկեց հենց այդ պահին: Դա քննիչներին հիմք է տալիս ենթադրելու, որ կողոպտիչն ունի հանցակիցներ:

Թանկարժեք իրերի ցուցադրությունների ապահովագրման մասնագետ Ժիլ Կորդելիեն «Նյու Յորք թայմս» թերթին տված հարցազրույցում ասել է. «Չեմ կարծում, թե միայնակ հանցագործը կկարողանար մտնել «Կառլտոն» եւ հափշտակել միլիոններ: Անշուշտ, նրան օգնել են ներքին տեղեկատվությանը տիրապետող անձինք»:

Հետաքրքրական է նաեւ այն փաստը, որ հանցագործը դուրս է եկել հյուրանոցի այն դռնից, որը սովորաբար փակ է լինում, բայց այդ պահին բաց էր:

Քննիչների վարկածներից մեկի համաձայն, հնարավոր է համարվում նման կողոպուտների մեջ մասնագիտացած «Վարդագույն հովազ» հանցախմբի մասնակցությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #131, 31-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ