RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #131, 31-07-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-07-30 23:12:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 938, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ԹԵԺ ԲՆՈՒՅԹ Է ԿՐՈՒՄ

Բելգրադում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում պայքարը խաղարկվող մեդալների համար գնալով ավելի թեժ բնույթ է կրում: Յուրաքանչյուր կես միավորի կորուստ այդ պայքարում կարող է ճակատագրական լինել: Ուստի շախմատիստուհիները ձգտում են անսխալ գործել: Մրցաշարի 7-րդ տուրում հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունեցող Լիլիթ Մկրտչյանը սեւերով հաշտություն կնքեց ռուսաստանցի գրոսմայստեր Դարիա Չարոչկինայի հետ: Լիլիթը վաստակած 5 միավորով ընթանում է 17-րդ տեղում: Մեդալներին հավակնելու համար հայ շախմատիստուհին պետք է ձգտի վերջնագծում հաղթանակներ տոնել, ինչն այդքան էլ հեշտ խնդիր չէ:

Առայժմ Լիլիթը մեկ միավոր է զիջում աղյուսակը գլխավորող ռուսաստանցի Վալենտինա Գունինային եւ Հունգարիան ներկայացնող Հոանգ Տխան Չանգին: Գունինան հաղթեց Նինո Խուրցիձեին, Չանգը պարտության մատնեց Դեյմանտե Դաուլիտեին: 7 շախմատիստուհիներ 5,5-ական միավորով հետապնդում են առաջատարներին:

4-ական միավոր են վաստակել Աննա Հայրապետյանն ու Լիլիթ Գալոյանը: Աննան հաղթեց Ջովանա Վոյնովիչին, իսկ Լիլիթը ոչ-ոքի խաղաց Անաստասիա Բոդնարուկի հետ: Հաջող մեկնարկից հետո իր դիրքերը զգալիորեն զիջեց Մարիա Կուրսովան, որը մրցաշարում 2-րդ պարտությունը կրեց: Նրա մրցակցուհին Ելիզավետա Բրոննիկովան էր: Մարիան 3,5 միավորով 80-րդ տեղում է: Իսկ ահա ռուսաստանցի Ալինա Բալայանն անհաջող մեկնարկից հետո աստիճանաբար բարելավում է դիրքերը: Նա հաղթեց Այնա Եգորովային ու 4 միավորով տեղափոխվեց 72-րդ հորիզոնական:

Նկար 1. Լիլիթ Գալոյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #131, 31-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ