RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #131, 31-07-2013



Տեղադրվել է` 2013-07-30 23:12:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 904, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 29

ՍԵԼՅՈՒԿԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է «ԿՈՒԲԱՆԻՆ» ՕԶԲԻԼԻՍԻ ՏՐԱՆՍՖԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը հայտարարել է, որ «Կուբանին» լուրջ պատժամիջոցներ են սպառնում Արաս Օզբիլիսին Մոսկվայի «Սպարտակին» վաճառելու գործընթացի սխալ կազմակերպման համար: Մինչեւ Օզբիլիսի «Սպարտակ» տեղափոխվելը Սելյուկը նշել էր, որ իրեն է պատկանում հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 50 տոկոսը, որն ինքը վաճառել է Մոսկվայի «Դինամոյին»:

«Եթե «Սպարտակի» գլխավոր տնօրեն Ասխաբաձեն ինձ հետ խոսեր մինչեւ «Դինամոյին» տրանսֆերային իրավունքները վաճառելը, ապա Օզբիլիսի համար ավելի քիչ գումար կվճարեին: Իսկ «Կուբանն» ամեն դեպքում մեղավոր է, քանի որ մինչեւ ֆուտբոլիստին վաճառելը պարտավոր էր տրանսֆերը համաձայնեցնել մյուս կողմի հետ: Սակայն «Կուբանի» ղեկավարությունը դա չարեց եւ գաղտնի վաճառեց Օզբիլիսին: Ավելին, «Կուբանն» իրավունք չուներ ֆուտբոլիստին վաճառել որոշակի գումարից պակաս գումարով: Սակայն կրասնոդարյան ակումբը նույնիսկ չհրապարակեց տրանսֆերի գումարը: Կարծում եմ, որ «Կուբանին» լուրջ պատժամիջոցներ են սպառնում:

Շատ վրդովված եմ տեղի ունեցածով: Օլեգ Մկրտչյանի հետ մոտ 17 տարի ծանոթ եմ: Նա եղել է մեր տանը, երեխաներիս խաղալիքներ է նվիրել: Տեղի ունեցածից հետո կցանկանայի նրան վերադարձնել խաղալիքները», նշել է Սելյուկը:

«Սպարտակի» հետ 5-ամյա պայմանագիր կնքած Արաս Օզբիլիսը տարեկան 1,5 մլն եվրո աշխատավարձ կստանա: Իսկ այն թիմը, որը կցանկանա առաջիկա 5 տարիների ընթացքում գնել Օզբիլիսին, պետք է նրա դիմաց 40 մլն եվրո վճարի «Սպարտակին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #131, 31-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ