Չէ, իսկապես, աշխարհում կա՞ մի երկիր, որի անվտանգությունը սահմանի մի հատվածում պաշտպանի մի այլ երկիր: Ճիշտ է` համատեղ, բայց այդ` այլ երկրի հրամանատարությամբ, ու, պատկերացրեք, եթե տվյալ երկրին ձեռք տա երկու հարեւաններին կռվեցնելը, շատ հանգիստ կարող է եւ իր պաշտպանելու պարտավորությունն իրականացնել, եւ սադրանք հրահրել: Այդ մասին երեւի թե ժամանակին ...
Օգոստոսի 4-ին Իրանում տեղի կունենա նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը: Թեհրանում այդ միջոցառմանը կմասնակցի նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ադրբեջանի նախագահը Իրան չի մեկնի. նախագահ Ռոհանիի երդմնակալությանը Բաքուն կներկայանա փոխարտգործնախարարի մակարդակով:
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը ընդունել է հակաիրանական պատժամիջոցների նոր փաթեթ; Փաստաթղթի նպատակն է թույլ չտալ իրանցիների միջուկային ծրագրի զարգացում: ՌԴ արտգործնախարարությունն անմիջապես հակազդել է Կոնգրեսի որոշմանը, հաղորդում է newsru.com կայքէջը: Ռուսաստանցի փորձագետների կարծիքով` Վաշինգտոնի գործողությունները կարող են խանգարել Իրանի նոր ղեկավարության հետ ԱՄՆ-ի փոխգործողությանը: ՌԴ ԱԳՆ-ում նոր պատժամիջոցներն անվանել են ...
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ, անդրադառնալով այս տարվա տնտեսական աճի ցուցանիշների ապահովման խնդրին, առաջարկեց ձեռնամուխ լինել տնտեսական աճի ցուցանիշի քննարկմանն ըստ ճյուղերի եւ ոլորտների: Նախարարները հանձնարարություն են ստացել վերլուծելու իրենց ոլորտների տնտեսական աճը, որպեսզի կառավարության հաջորդ նիստն արդեն անդրադառնա այդ հարցին, մանավանդ որ ըստ ճյուղերի վեց ամսվա ամփոփ ցուցանիշներն արդեն հայտնի ...
Կառավարությունը երեկ հաստատեց բազմագործառնական ՀԴՄ-ների կտրոններով վիճակահանության կազմակերպման, անցկացման եւ պարգեւավճարների տրամադրման կարգը` ուժը կորցրած ճանաչելով իր նախկին որոշումը: Սահմանվեց, որ ամեն ամիս անցկացվող վիճակահանությանը հավասարապես մասնակցելու են նաեւ հարկ վճարողների կողմից 2013-ի հուլիսի 1-ից շահագործվող ՀԴՄ կտրոնների հատուկ համարները: Պարգեւավճար պետք է տրամադրվի հատուկ համարների առաջին նիշից սկսած հաջորդական ...
Հայկական դիրքը սահմանից ընդամենը հիսուն մետր է հեռու : Խաղաղությունն այստեղ հարաբերական է, առաջին գծում կանգնած զինվորը դա շատ լավ է գիտակցում: Մի անփույթ շարժումը, կարգապահական սխալն ու ակնթարթային հապաղումը կյանքեր կարժենան:
Երեկ Ռուսաստանի մի շարք քաղաքներում նշվել է «հայտնի պետական-քաղաքական գործիչ» Վիկտոր Պոոլյանիչկոյի մահվան 20-րդ տարելիցը: Նա սպանվել է Հյուսիսային Օսիայում, որտեղ ՌԴ փոխվարչապետի կարգավիճակով զբաղվում էր ինգուշա-օսական լարված հարաբերությունների կարգավորմամբ: Թե ինչո՞ւ Ռուսաստանի` իրեն ժողովրդավարական հռչակած իշխանությունը հանկարծ զգացել էր նախկին կոմունիստական ռեժիմի եւ ԽՍՀՄ հատուկ ծառայությունների վատահամբավ ներկայացուցիչներից մեկի ...
Ռուսաստանը իր ամբողջ զինվորական անձնակազմը դուրս է բերել սիրիական Տարտուս քաղաքի նյութատեխնիկական մատակարարման կետից, հաղորդում է «Վեդոմոստի» թերթը` վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուր:
Սիրիայի Հալեպ քաղաքի մատույցներում իսլամիստ ծայրահեղականները պատանդ են վերցրել քրդական Թել-Խասիլ եւ Թել-Առան գյուղերի 200 բնակիչների: Ռազմավարական բարձունքների վրա գտնվող այդ երկու բնակավայրերը իսլամիստ գրոհայիններին հնարավորություն կտան վերահսկելու այն խճուղին, որը տանում է դեպի Թուրքիային սահմանակից Ազազ քաղաք: Վերջին երեք օրերին այդ շրջանում սպանվել են 16 քուրդ (այդ թվումՙ 11 ...
Գյումրու համայնքային ավագանու որոշմամբ կվերականգնվի «Կումայրի» արգելոց-թանգարանի առանձին կարգավիճակը: Ելնելով քաղաքի վարչատարածքում գտնվող պատմական, ճարտարապետական, հնագիտական կամ այլ մշակութային արժեք ներկայացնող անշարժ հուշարձանների, հուշարձան-համալիրների, պատմական միջավայրի, պատմամշակութային հողերի եւ դրանց հարող տեղանքապատկերների (լանդշաֆտի) ամբողջական պահպանման, ուսումնասիրման, հանրահռչակման եւ օգտագործման անհրաժեշտությունից, ավագանին հուլիսի 29-ի հերթական նիստում այլ հարցերի թվում որոշեց ստեղծել ...
Այս վերլուծականը գրելու առիթը վերջին շաբաթվա ընթացքում հայկական եւ ռուսական տարբեր լրատվամիջոցներում հրապարակված նյութերն են, որոնք քննարկում են այն հարցը, թե Հայաստանին կհաջողվի՞ միաժամանակ զարգացնել ինտեգրացիոն գործընթացները Եվրոպական միության եւ Մաքսային միության հետ: Ընդամենը մեկ ամիս առաջ հայ հասարակության մեջ, մասնավորապես քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում, կոնսենսուս էր ձեւավորվել այդ հարցի ...
Սփյուռքահայ իրականությունը պարբերաբար նոր անակնկալ է ի հայտ բերում, ազգային կյանքի անցյալի նույնիսկ ամենամանրամասն, անկարեւոր թվացող դրվագ մոռացությունից փրկելու ձեւեր գտնում: Իրենց բուն զբաղմունքով մշակութային-մտավորական կյանքից հեռու հայտնվում են մարդիկ, ովքեր ներքին մղումով կյանքի գործ են դարձնում ազգապահպանման որեւէ խնդիր, որեւէ ասպարեզում, որեւէ միջոցով:
«Ազգ»-ի հուլիսի 3-ի համարում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացված հարցը տեղին է եւ օրինաչափ: Սակայն դա հարցի լուծում չէ: Այո, չի կարելի գումար շորթել երեխայի բուժման համար, քանի որ դա պետությունը ներառել է պետական պատվերի մեջ:
Ջրագնդակի Հայաստանի ֆեդերացիայի ORWP ակումբի 14 տարեկանների թիմը գերազանց հանդես եկավ ԱՄՆ պատանեկան օլիմպիադայի եզրափակիչ փուլում ու նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Հիմնականում ԱՄՆ-ում բնակվող պատանիներով համալրված թիմը կիսաեզրափակիչում 13-11 հաշվով հաղթեց «Սաութ Բեյին» ու մտավ եզրափակիչ:
Լեւոն Արոնյանը պահպանել է վարկանիշը (2813) եւ 2-րդ հորիզոնականը ՖԻԴԵ-ի դասակարգման նոր ցուցակում: Անփոփոխ են մնացել նաեւ ցուցակի առաջատար Մագնուս Կառլսենի (2862) եւ 3-րդ տեղում գտնվող Ֆաբիանո Կարուանայի (2796) ցուցանիշները: Իսկ ահա ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը 5-ով ավելացրել է վարկանիշը (2785) եւ շրջանցելով Վլադիմիր Կրամնիկին (2784), զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Իտալիայի Ռովերտո քաղաքում ընթացող թենիսի մրցաշարում Անի Ամիրաղյանը մտել է քառորդ եզրափակիչ: Առաջին խաղում նա հաղթել է գերմանուհի Լենա-Մարիա Հոֆմանին (7-5, 6-4), 2-րդում պարտության է մատնել սլովակ Չանտալ Սկամլովային (6-4, 6-4):
Բիլի շախմատի մրցաշարի 9-րդ տուրում Տիգրան Ղարամյանը ոչ-ոքի խաղաց Դրագան Սոլակի հետ եւ ավարտական տուրից առաջ 6 միավորով ընթանում է 8-րդ տեղում: 10-րդ տուրում նա կխաղա Ուտուտ Ադիանտոյի հետ: 7-ական միավորով առաջատարներն են Պենտալա Հարիկրիշնան ու Մաթեուշ Բարտելը: 4 շախմատիստներ 6,5-ական միավորով հետապնդում են նրանց:
Դանիայի շախմատի մրցաշարում հաջող մեկնարկից հետո Հրանտ Մելքումյանն աստիճանաբար զիջում է դիրքերը: 6-րդ տուրում հայ գրոսմայստերն առաջին պարտությունը կրեցՙ զիջելով Իվան Չեպարինովին: Այդ անհաջողությունից հետո Հրանտը 4,5 միավորով նահանջեց 20-րդ հորիզոնական: Իսկ Չեպարինովը 6 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Նրան կես միավոր են զիջում Պարիմարջան Նեգին եւ Սերգեյ Էրենբուրգը:
Նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները: Ըստ «Բիլդի», հայ ֆուտբոլիստի ապաքինումն ավելի արագ է ընթանում, քան կանխատեսում էին բժիշկները: Հույս կա, որ Մխիթարյանը պատրաստ կլինի օգոստոսի 3-ին «Վիլհելմսհաֆենի» հետ կայանալիք Գերմանիայի գավաթի խաղարկության հանդիպմանը: Սակայն չի բացառվում, որ Յուրգեն Կլոպը ռիսկի չդիմի եւ Հենրիխին խաղադաշտ դուրս ...
Պատանի հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացված շախմատի մրցաշարում մեծ հաջողության հասավՙ նվաճելով գլխավոր մրցանակը եւ 850 եվրո դրամական պարգեւը: 39-րդ անգամ անցկացված ավանդական այս մրցաշարում առաջին անգամ հաղթող ճանաչվեց հայ շախմատիստը: Ավարտական տուրում Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց իր հիմնական մրցակից Ալեքսեյ Բարսովի հետ ու 9 հնարավորից վաստակեց 7,5 ...
Մեկօրյա հանգստից հետո շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը: 8-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը հաշտություն կնքեց Ալինա Կաշլինսկայայի հետ ու վաստակեց 5,5 միավոր: Տուրը հաղթական էր Լիլիթ Գալոյանի եւ Մարիա Կուրսովայի համար, որոնք առավելության հասան համապատասխանաբար Ալյոնա Մարտինկովայի եւ Ելենա Չերեդնիչենկոյի նկատմամբ: Լիլիթն ունի 5 միավոր, Կուրսովանՙ ...