RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
2021-01-27 21:40:33Դիւանագիտական նոր պատեհութիւններ որոնցմէ պէտք է օգտուի հայաստանը
2021-01-27 20:49:29Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել և նրանք պետք է հետ վերադառնան այդտեղ ապրելու
#131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03 > #135, 2013-08-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #133, 02-08-2013



Տեղադրվել է` 2013-08-02 20:31:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1091, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՀԵՌԱՑԱՆ ՍԻՐԻԱՅԻՑ

Պ. Ք.

Ռուսաստանը իր ամբողջ զինվորական անձնակազմը դուրս է բերել սիրիական Տարտուս քաղաքի նյութատեխնիկական մատակարարման կետից, հաղորդում է «Վեդոմոստի» թերթը` վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուր:

Թերթի տվյալներով` Սիրիայից զինվորական անձնակազմը դուրս բերելու որոշումը թելադրված է նրան վտանգի չենթարկելու ցանկությամբ: Բացի դրանիցՙ պաշտպանության նախարարությունում երկյուղներ ունեին, որ ռուսաստանցի զինծառայողների մասնակցությամբ որեւէ միջադեպ կարող է աննպաստ քաղաքական արձագանք հարուցել: Այդ պատճառով ներկայումս Տարտուսում չկան ռուսաստանցի ոչ միայն զինծառայողներ, այլեւ քաղաքացիական զինծառայողներ:

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը ավելի վաղ արաբական մամուլին հայտարարել էր, որ Տարտուսի նյութատեխնիկական մատակարարման կետը չունի ռազմավարական նշանակություն: Թերթի կարծիքով, դա պայմանավորված է նրանով, որ ՌԴ ծովուժի օպերատիվ միավորման նավերը Միջերկրական ծովում կարող են իրենց պաշարները համալրել Լիմասոլի նավահանգստում:

Բացի դրանիցՙ Կիպրոսի արտգործնախարարը օրերս չբացառեց, որ Ռուսաստանի օդուժը կարող է օգտագործել Պաֆոս քաղաքի օդանավակայանը: ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրը պարզաբանել է, որ խոսքը ռազմափոխադրական օդանավերի մասին է, որոնք կկարողանան փոխել միջերկրածովյան էսկադրայի ռազմանավերի անձնակազմերը կամ տեղ հասցնել նորոգման համար անհրաժեշտ մանրակներ: Ըստ որում, չի նախատեսվում Կիպրոսում ստեղծել լիարժեք ռազմակայան:

Տարտուսի նյութատեխնիկական մատակարարման կետը գոյություն ունի խորհրդային ժամանակներից: Հարավսլավիայի եւ Ալժիրի նավահանգիստների հետ մեկտեղ այն օգտագործվում էր ԽՍՀՄ ծովուժի 5-րդ օպերատիվ էսկադրայի նավերի նորոգման, անձնակազմերի հանգստյան եւ պաշարների համալրման նպատակով: Այդ էսկադրայի խնդիրը ամերիկյան նավատորմին հակազդելն էր: Ներկայումս Միջերկրական ծովում գործում է Սեւծովյան նավատորմի հրամանատարին ենթարկվող 16 ռուսական նավերի օպերատիվ միավորում: Այդ ռազմանավերի խնդիրն էՙ պայքարել ահաբեկչության եւ ծովահենության դեմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #133, 02-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ