RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
2021-01-27 21:40:33Դիւանագիտական նոր պատեհութիւններ որոնցմէ պէտք է օգտուի հայաստանը
2021-01-27 20:49:29Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել և նրանք պետք է հետ վերադառնան այդտեղ ապրելու
#131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03 > #135, 2013-08-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #133, 02-08-2013



Տեղադրվել է` 2013-08-02 20:31:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 946, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՀԱԼԵՊԻ ՄՈՏ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆ 200 ՔՐԴԵՐԻ

Պ. Ք.

ՄԱԿ-ի տեսուչները կայցելեն Սիրիայի 3 շրջաններ

Սիրիայի Հալեպ քաղաքի մատույցներում իսլամիստ ծայրահեղականները պատանդ են վերցրել քրդական Թել-Խասիլ եւ Թել-Առան գյուղերի 200 բնակիչների: Ռազմավարական բարձունքների վրա գտնվող այդ երկու բնակավայրերը իսլամիստ գրոհայիններին հնարավորություն կտան վերահսկելու այն խճուղին, որը տանում է դեպի Թուրքիային սահմանակից Ազազ քաղաք: Վերջին երեք օրերին այդ շրջանում սպանվել են 16 քուրդ (այդ թվումՙ 11 աշխարհազորային) եւ 10 գրոհային (այդ թվումՙ նրանց դաշտային հրամանատարը), հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Բարձունքներն առայժմ իր ձեռքին է պահում այսպես կոչված քրդական բրիգադը, որն անցյալում կռվում էր Սիրիական ազատ բանակի կազմում, իսկ ներկայումս քրդերի ինքնապաշտպանական ուժերի հետ է:

Բուն Հալեպում քրդերը պաշտպանական մարտեր են մղում կենտրոնում գտնվող Շեյխ-Մաքսուդ եւ Աշրաֆիա թաղամասերում: Ազազի խճուղով նրանք ստանում են պարեն եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ:

Կամիշլի քաղաքի շրջանում քրդերին հաջողվել է հետ մղել «Ջեբհաթ ան Նուսրա» եւ «Իրաքի ու Լեւանտի իսլամական պետություն» խմբավորումների ծայրահեղականների հարձակումը Ռումեյլան եւ Սուեդիա նավթահանքերի վրա: Քրդերին օգնության եկած սիրիական ռազմօդանավերը ոչնչացրել են իսլամիստ գրոհայինների շարասյուները:

Ինչ վերաբերում է Սիրիայում քիմիական զենքի օգտագործման փաստերի ստուգումներին, իշխանությունները ՄԱԿ-ի տեսուչներին թույլատրել են այցելել երկրի երեք շրջաններ, այդ թվումՙ Հալեպից ոչ հեռու գտնվող Խան-Ասսալ բնակավայր, որտեղ ենթադրաբար քիմիական զենք է օգտագործվել: Այդ մասին հաղորդում է BBC-ն, վկայակոչելով ՄԱԿ-ի ներկայացուցիչներին:

Կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հայտարարության մեջ նշվում է, որ տեսուչները «Սիրիա կմեկնեն հնարավորինս շուտ»:

Տարեսկզբին Խան-Ասսալում 30 մարդ էր զոհվել հարձակումներից, որոնց ընթացքում, ինչպես ենթադրվում է, քիմիական զենք էր օգտագործվել: Մարտ ամսին Խան-Ասսալը կառավարական ուժերի վերահսկողության տակ էր, բայց հուլիսի 22-ից ապստամբների ձեռքին է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #133, 02-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ