RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03 > #135, 2013-08-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #133, 02-08-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-08-02 20:31:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 942, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՋՐԱԳՆԴԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԻՄԻ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ջրագնդակի Հայաստանի ֆեդերացիայի ORWP ակումբի 14 տարեկանների թիմը գերազանց հանդես եկավ ԱՄՆ պատանեկան օլիմպիադայի եզրափակիչ փուլում ու նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Հիմնականում ԱՄՆ-ում բնակվող պատանիներով համալրված թիմը կիսաեզրափակիչում 13-11 հաշվով հաղթեց «Սաութ Բեյին» ու մտավ եզրափակիչ:

Վճռորոշ խաղում մեր թիմի մրցակիցը «Սաութ Քոստն» էր: Հանդիպումը շատ համառ բնույթ կրեց: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքիՙ 11-11: Հաղթողին որոշելու համար նշանակվեցին 5 մ տուգանային հարվածներ: Իրեն գերազանց դրսեւորեց մեր թիմի դարպասապահ Թոնի Գեւորգյանըՙ հետ մղելով հարվածներից 3-ը: Հենց նրա վստահ խաղի շնորհիվ էլ ORWP ակումբի թիմն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ ԱՄՆ պատանեկան օլիմպիադայի չեմպիոն:

Թոնի Գեւորգյանը ճանաչվեց մրցաշարի լավագույն դարպասապահ: Լավագույն խաղացողների մրցանակներին արժանացան Հարութ Աշխարյանն ու Դավիթ Առաքելյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #133, 02-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ