RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
2021-01-27 21:40:33Դիւանագիտական նոր պատեհութիւններ որոնցմէ պէտք է օգտուի հայաստանը
2021-01-27 20:49:29Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել և նրանք պետք է հետ վերադառնան այդտեղ ապրելու
#131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03 > #135, 2013-08-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #133, 02-08-2013



Տեղադրվել է` 2013-08-02 20:31:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 722, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԸ

Լեւոն Արոնյանը կրկին 2-րդն է աշխարհում

Լեւոն Արոնյանը պահպանել է վարկանիշը (2813) եւ 2-րդ հորիզոնականը ՖԻԴԵ-ի դասակարգման նոր ցուցակում: Անփոփոխ են մնացել նաեւ ցուցակի առաջատար Մագնուս Կառլսենի (2862) եւ 3-րդ տեղում գտնվող Ֆաբիանո Կարուանայի (2796) ցուցանիշները: Իսկ ահա ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը 5-ով ավելացրել է վարկանիշը (2785) եւ շրջանցելով Վլադիմիր Կրամնիկին (2784), զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Զգալի առաջընթաց է ունեցել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը, որը վարկանիշն ավելացրել է 14-ով (2775) եւ 12-րդ տեղից բարձրացել է 6-րդ հորիզոնական: Աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդը պահպանել է 2775 վարկանիշը եւ հանգրվանել է 7-րդ հորիզոնականում: Իսկ ահա Սերգեյ Կարյակինը 2 հորիզոնականով նահանջել էՙ զբաղեցնելով 8-րդ տեղը: Նա վարկանիշը (2772) նվազեցրել է 4-ով: 9-րդ տեղում ճապոնացի Հիկարու Նամակուրան է, որը վարկանիշը նվազեցրել է 3-ով (2772): Իսկ լավագույն տասնյակը եզրափակող բուլղարացի Վեսելին Թոփալովը վարկանիշն ավելացրել է 2-ով (2769): Նա տասնյակից դուրս է թողել Բորիս Գելֆանդին, որը վարկանիշը նվազեցրել է 9-ով:

Բացի Լեւոն Արոնյանից, եւս 5 հայ շախմատիստներ են ընդգրկված 100 ուժեղագույնների ցանկում: Սերգեյ Մովսիսյանը պահպանել է իր ցուցանիշները (2699, 49-րդ տեղ): Վլադիմիր Հակոբյանը թեեւ պահպանել է վարկանիշը (2691), սակայն 4 հորիզոնականով նահանջել եւ զբաղեցնում է 60-րդ տեղը: Գաբրիել Սարգսյանն էլ պահպանելով 2671 վարկանիշը, մեկ տեղով նահանջել ու հանգրվանել է 73-րդ հորիզոնականում: Չի փոխվել նաեւ Տիգրան Պետրոսյանի վարկանիշը (2660), որը 4 տեղով նահանջել է եւ այժմ 89-րդ հորիզոնականում է: Իսկ ֆրանսահայ Տիգրան Ղարամյանը պահպանելով 2655 վարկանիշը, նահանջել է մեկ տեղով (98):

Կանանց ցուցակի առաջատար Հուդիթ Պոլգարի դիրքերն անփոփոխ են: Նա 2696 վարկանիշով գլխավորում է աղյուսակը: Լավագույն տասնյակում են նաեւ Հոու Յիֆանը (2609), Համպի Կոներուն (2607), Աննա Մուզիչուկը (2594), Նանա Ձագնիձեն (2569), Չժաո Սյուեն (2562), Կատերինա Լահնոն (2542), Ցզյույ Վենցզյունը (2535), Նադեժդա Կոսինցեւան (2531) եւ Տատյանա Կոսինցեւան (2528):

Հայաստանից նախկինի պես ցուցակում ընդգրկված են Էլինա Դանիելյանը (2470, 28-րդ տեղ) եւ Լիլիթ Մկրտչյանը (2454, 36-րդ տեղ): Երկուսն էլ նախորդ ամսվա համեմատ պահպանել են իրենց վարկանիշները: Էլինան մեկ տեղով բարձրացել է, Լիլիթը նահանջել է 3 հորիզոնականով:

ՖԻԴԵ-ի անդամ երկրների ցանկում Հայաստանն իր 2661 միջին վարկանիշով պահպանել է տեղը 4-րդ հորիզոնականում: Ավելի բարձր վարկանիշ ունեն Ռուսաստանը (2742), Ուկրաինան (2701), Չինաստանը (2669): Լավագույն տասնյակում են նաեւ Ֆրանսիան (2658), Հունգարիան (2657), ԱՄՆ-ը (2655), Հնդկաստանը (2640), Հոլանդիան (2639) եւ Իսրայելը (2629):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #133, 02-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ