RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
2021-01-27 21:40:33Դիւանագիտական նոր պատեհութիւններ որոնցմէ պէտք է օգտուի հայաստանը
2021-01-27 20:49:29Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել և նրանք պետք է հետ վերադառնան այդտեղ ապրելու
#131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03 > #135, 2013-08-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #133, 02-08-2013



Տեղադրվել է` 2013-08-02 20:31:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 840, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ

Պատանի հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացված շախմատի մրցաշարում մեծ հաջողության հասավՙ նվաճելով գլխավոր մրցանակը եւ 850 եվրո դրամական պարգեւը: 39-րդ անգամ անցկացված ավանդական այս մրցաշարում առաջին անգամ հաղթող ճանաչվեց հայ շախմատիստը: Ավարտական տուրում Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց իր հիմնական մրցակից Ալեքսեյ Բարսովի հետ ու 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Հաղթողի մյուս հավակնորդ Դանիել Պուլվետը հաշտություն կնքեց Խոսե Յնոջոսայի հետ ու 7 միավորով Բարսովի հետ բաժանեց 2-3-րդ տեղերը:

Կարեն Գրիգորյանը հիանալի անցկացրեց մրցաշարըՙ մնալով անպարտելի: Նա տոնեց 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Հաջող հանդես եկան նաեւ Հայաստանի մյուս 2 ներկայացուցիչները: Կարեն Մովսիսյանը 6,5 միավորով գրավեց 5-րդ տեղը: Նա հաղթեց Ալեքսանդր Կովչանին: Հովիկ Հայրապետյանը 6 միավորով հանգրվանեց 11-րդ հորիզոնականում: 9-րդ տուրում նա պարտության մատնեց Ֆելիպե Գալեգոյին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #133, 02-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ