RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #138, 23-08-2013



Տեղադրվել է` 2013-08-22 23:29:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1051, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸՙ ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ

Հ. Հ.

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն երկօրյա շրջայց է կատարել երկրի հյուսիսարեւելյան սահմանագոտում, այցելել զորամասեր, ծանոթացել է շինարարական աշխատանքներին, եղել է զորանոցներում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է նաեւ զորամասերում գործող զինվորական ճաշարանների շենքային եւ սանիտարահիգենիկ պայմաններին, նախաճաշել է զինվորների հետ:

«Երբ այցելում եմ առաջնային գիծ, ինձ համար տարբերություն չկա, ես աջակցում, խրախուսում եմ ե՛ւ առաջնագծում կանգնած զինվորին, ե՛ւ առաջնագծի խաղաղ բնակչությանը, որոնք, ըստ էության, մեր երկրի զինվորներն են եւ ամեն պահի կանգնած են զինվորի կողքին, իսկ զինվորը կանգնած է նրանց կողքին», զինվորների հետ հանդիպմանն ասել է նախարարըՙ նշելով, որ վերջին տարիներին մի շարք զորամիավորումներում նվազել են դժբախտ պատահարները, կանոնակարգվել են միջանձնային հարաբերությունները:

Նախարարը մարտական հենակետերում ստուգել է պաշտպանական եւ ինժեներական կառույցների հուսալիությունը, ծանոթացել զինծառայողների մարտական պատրաստությանը, բարոյահոգեբանական վիճակին, հետաքրքրվել զինվորների առօրյայով, կենցաղային պայմաններով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #138, 23-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ