RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #138, 23-08-2013



Տեղադրվել է` 2013-08-22 23:29:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1572, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ

ՎԱՀԱԳՆ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ, պրոֆեսոր
ՍԵՐԳԵՅ ՄԱՏԻՆՅԱՆ, պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս
ԱՐԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ, պրոֆեսոր
Ա. Ալիխանյանի անվ. ազգային լաբորատորիա

Կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանին

Երկու տարի առաջ մենք, նաեւ մասնագետներ ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից, Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցների խնդրանքով, հայտնել էինք մեր խիստ բացասական կարծիքը աստղադիտարանի տնօրեն Հ. Հարությունյանի հակագիտական դոկտորական ատենախոսության վերաբերյալ: Ի վերջո, ատենախոսության պաշտպանությունը կասեցվեց:

Վերջերս Հարությունյանը մամուլում հայտարարել է, որ աստղադիտարանում բացում է ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոն (հավանաբար տիեզերական աղբի հետազոտմանը զուգահեռ) այն դեպքում, որ աստղադիտարանում կամ ԳԱԱ-ում չկա գեթ մեկ մասնագետ այդ բնագավառից:

Կենտրոնի բացումը ԳԱԱ-ի հիմնարկում, որտեղ տեղեկություն չունեն հարաբերականության տեսությունից, սեւ խոռոչներից, ռելյատիվիստական կոսմոլոգիայից, իր անհեթեթությամբ քմծիծաղ է առաջացրել արտասահմանի մեր գործընկերների մոտ, այն կվարկաբեկի աստղադիտարանի, հայկական գիտության անունը:

Սա դարձյալ ցույց է տալիս գիտության կազմակերպման բացթողումները երկրում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #138, 23-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ