RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #138, 23-08-2013



ԼՈՒՐԵՐ

Տեղադրվել է` 2013-08-22 23:29:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 765, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 14

«ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳԻՐ

Մշակույթի նախարարության աջակցությամբ 2013 թ. հուլիսի 26-ից օգոստոսի 9-ը Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի անդամ, միջազգային եւ հանրապետական մրցույթ-փառատոնների դափնեկիր, Վ. Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառու, Երեւանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի սան Անդրանիկ Աղաջանյանը եւ Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի անդամ, Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցի սան Ռուբիկ Սարգսյանը մասնակցել են ՌԴ Սուզդալ քաղաքում կայացած «Նոր անուններ» 21-րդ միջազգային ամառային ստեղծագործական դպրոցի 2-րդ դասաշրջանին: Այս տարի ամառային դպրոցին մասնակցել է ԱՊՀ երկրների շուրջ 240 երեխա:

Թավջութակի դասընթացները վարել է ՌԴ վաստակավոր արտիստ, Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսեյ Սելեզնյովը: Շնորհալի պատանիները կարճ ժամանակահատվածում սովորել եւ ներկայացրել են նոր ստեղծագործություններ:

Անդրանիկ Աղաջանյանը մասնակցել է նաեւ ՌԴ վաստակավոր արտիստ Թամարա Օգանեզովայի վարպետության դասընթացներին եւ «Նոր անուններ» 21-րդ միջազգային ամառային ստեղծագործական դպրոցի 2-րդ դասաշրջանի եզրափակիչ համերգին:

Երիտասարդական նվագախմբի նոր համերգաշրջան

Երիտասարդական նվագախումբը սկսում է 2013-2014 համերգաշրջանը: Այս համերգաշրջանի ընթացքում եւս նվագախումբը պատրաստել է բազմաթիվ անակնկալներ, հարուստ ծրագիր, համերգներ աշխարհահռչակ մենակատարների հետ:

Առաջիկա համերգը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգի հատուկ հյուրն է դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերկվիտը: Ծրագրում կհնչեն` S. Slonimsky - Jewish Rhapsody Concerto for Piano, Strings, Flute and Percussions: Տոմսերի արժեքը 1.000 - 5.000 դրամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #138, 23-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ