RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #138, 23-08-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-08-22 23:29:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 764, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՍԼԱՎԻԿ ԳԱԼՍՏՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ

Սերբիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում իրենց մրցավեճն ավարտեցին հունահռոմեական ոճի ըմբիշները: Մրցումների 2-րդ օրը Հայաստանին եւս մեկ բրոնզե մեդալ պարգեւեց մինչեւ 42 կգ քաշային կարգում գոտեմարտած Սլավիկ Գալստյանը:

Հայ ըմբիշի համար անհաջող դասավորվեց առաջին գոտեմարտը, որում նրա մրցակիցն ուկրաինացի Էմին Սաֆերշաեւն էր: Գալստյանը զիջեց մրցակցին, որը հետագայում հաջող մրցելույթներ ունեցավ եւ արժանացավ աշխարհի չեմպիոնի տիտղոսինՙ եզրափակիչում հաղթելով ղրղզ Նուրբեկ Մակսատբեկովին:

Ուկրաինացու հաջող մրցելույթների շնորհիվ հայ ըմբիշն իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Այդ պայքարը հաջողությամբ պսակվեց: Հաջորդաբար հաղթելով իրանցի Պոայա Նասերպուրին եւ բելառուս Օլեգ Ժույկովին, Գալստյանը դարձավ 3-րդ մրցանակակիր: Հիշեցնենք, որ նախորդ օրը բրոնզե մեդալ էր նվաճել մինչեւ 63 կգ քաշային Կորյուն Ամիրյանը:

Մրցանակակիր կարող էր դառնալ նաեւ մինչեւ 69 կգ քաշային Հրանտ Կալչյանը: Նա հաջորդաբար հաղթելով իտալացի Լուկա Դարիոզիին եւ ուկրաինացի Վլադիսլավ Կուլպային, կիսաեզրափակիչում պարտվեց թուրք Սերկան Ակոյունին ու ստիպված էր պայքարը շարունակել միայն բրոնզե մեդալի համար: Այդ պայքարում հայ ըմբիշն անհաջողության մատնվեցՙ պարտվելով ամերիկացի Ջոն Չավեզին:

Բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն էր ընձեռվել նաեւ Գագիկ Սարգսյանին (76 կգ), որը եւս չկարողացավ մրցանակակիր դառնալ: Հաղթելով ճապոնացի Տակույա Յամաշիտային, իտալացի Գիակոմո Գյուֆրիդային, Գագիկը քառորդ եզրափակիչում պարտվեց ադրբեջանցի Իսլամ Աբբասովին, որն ի վերջո նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Իսկ հայ ըմբիշը պայքարը շարունակեց բրոնզե մեդալի համար: Սակայն այստեղ էլ Սարգսյանն անհաջող գոտեմարտեց ու զիջեց ղրղզ Սամաթ Չոնորալիեւին:

Մինչեւ 46 կգ քաշային կարգում շատ անհաջող հանդես եկավ Էդգար Թամազյանը, որը հենց առաջին գոտեմարտում պարտվեց ուզբեկ Ջավոխիր Միրակոհմեդովին ու դուրս մնաց հետագա պայքարից: Իսկ ուզբեկ ըմբիշը դարձավ բրոնզե մեդալակիր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #138, 23-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ