RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
#139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013



Տեղադրվել է` 2013-08-27 23:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 909, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 24

ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ` ՀԱԳԵՑԱԾ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ

Մ. Հ.

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի աշնանային ծրագրերի առանցքում, ինչպես նախկինում, հայկական ավանդական, ժամանակակից, դասական եւ մասնավորապես Կոմիտասի երաժշտությունն է լինելու:

Ի դեպ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ներառում է Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկ. Վ. Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. Ռ. Մլքեյան), Երեւանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. Հ. Թոփիկյան), Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղ. ղեկ. Ս. Երկանյան), «Հովեր» կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. Ս. Հովհաննիսյան), Մենակատարների պետական անսամբլը (գեղ. ղեկ. Զ. Վարդանյան):

Կիրականացվեն հոբելյանական համերգներ նվիրված Մարտուն Իսրայելյանի 75-ամյակին`ՀՊԿՆ-ի եւ Մենակատարների անսամբլի կողմից: Երեւանի պետական կամերային երգչախմբի կողմից` Մարտին Վարդազարյանի 75-ամյակին նվիրված համերգ, Մենակատարների անսամբլի կողմից` Ռոմանոս Մելիքյանի եւ Դանիել Ղազարյանի 130-ամյակներին: Պրեմիերաների շրջանակում կկատարվեն Քրիստափոր Կարա Մուրզայի «Պատարագը»` Երեւանի պետական կամերային երգչախմբի կողմից,, Բաբաեւի` «Արծվաբերդ» օպերան («Հովեր» կամերային երգչախումբ), Մարտուն Իսրայելյանի «Աշնան երգեր»-ը (Մենակատարների պետական անսամբլ): Հայաստանի պետական կամերային նվագախումբը համերգներով հանդես կգա «Վերադարձի» եւ «Երեւանյան հեռանկարներ» փառատոներին: Նոյեմբերին ինքնատիպ ծրագրով նույն նվագախմբի հետ հանդես կգա սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին: Հատկանշական է, որ Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում, կմասնակցի Բելգիայում կայանալիք խմբերգային միջազգային փառատոնին: Իսկ Հայաստանի պետական կամերային երգչախումբը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի «Կոնսերվատորիական շաբաթ» փառատոնին, ինչպես նաեւ երգչախումբը «Սաղմոսավանքում» կձայնագրի Դավիթ Հալաջյանի խմբերգային ստեղծագործությունների անթոլոգիան:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանան համերգներ հանրապետության լավագույն խմբերի եւ մենակատարների մասնակցությամբ:

Պահպանելով համերգասրահի ավանդույթները յուրաքանչյուր երեքշաբթի եւ հինգշաբթի համերգասրահում կկայանան հայկական ժողովրդական, ազգագրական, գուսանական երաժշտության համերգներ Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախմբի, գուսանական երգի պետական համույթների, ինչպես նաեւ այլ անսամբլների եւ մենակատարների մասնակցությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ