RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013



Տեղադրվել է` 2013-08-27 23:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 770, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 30

ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄՐՑԱՇԱՐԵՐԻՆ

Այս օրերին Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնում Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամները, որոնք նախապատրաստվում են առաջիկա 2 պատասխանատու մրցաշարերի: Սեպտեմբերին մեր երիտասարդ ծանրորդներին լուրջ քննություն է սպասում մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, իսկ հոկտեմբերին կայանալու է ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանի գլխավորությամբ մեր ծանրորդներն ամենօրյա քրտնաջան մարզումներ են անցկացնումՙ հղկելով վարժությունների կատարման տեխնիկան:

Արդեն հայտնի է, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են Սմբատ Մարգարյանը (56 կգ), գերծանրքաշայիններ Հրաչ Ղարիբյանն ու Հայկ Հակոբյանը, ինչպես նաեւ Գագիկ Գրիգորյանը: Իսկ Վանիկ Ավետիսյանը (60 կգ), Առաքել Միրզոյանը (69 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ), Տիգրան Կարապետյանը (85 կգ), Արամ Անդրիկյանը (94 կգ) եւ գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը կշարունակեն նախապատրաստվել աշխարհի մեծահասակների առաջնությանը:

Օգոստոսի 30-ին ծանրորդները կվերադառնան Երեւան, որտեղ եւս մեկ հավաք կանցկացնեն մինչեւ աշխարհի առաջնության մեկնարկը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ