RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
#140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #142, 29-08-2013



Տեղադրվել է` 2013-08-28 23:10:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 758, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻԱՄՍՅԱԿ

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով, ինչպես եւ նախորդ տարի, այս ուսումնական տարվա սկզբին էլ հանրապետության ողջ տարածքում ուսումնական հաստատությունների շրջակայքում հասարակական կարգի պահպանման ու երթեւեկության անվտանգության ապահովման միջոցառումները կտեւեն մեկ ամիս:

Անվտանգության միամսյակի ընթացքում դպրոցների եւ այլ ուսումնական հաստատությունների մոտ հերթափոխային պարեկում կիրականացնեն ոստիկանական կարգախմբերը, որոնց կազմում ներգրավվելու են ճանապարհային ոստիկանության, համայնքային ոստիկանության, պարեկապահակետային հատուկ գումարտակի ծառայողներ, անչափահասների գործերով տեսուչներ:

Դպրոցների շրջակայքում կպարեկեն ոստիկանական կայուն վերակարգեր, ինչը թույլ կտա վերահսկել երթեւեկությունը, անձամբ ճանաչել երեխաներին, նրանց ուղեկցող մեծահասակներին, ուսուցիչներին: Այդ դեպքում կբացառվեն երեխաների հետ անծանոթների շփման ռիսկերըՙ երթեւեկության անվտանգության պահպանման միջոցառումն ընդլայնելով ընդհանրապես երեխաների անվտանգության ապահովման գործընթացի:

Համաձայն ոստիկանության պետի ցուցումի, վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով, մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների մոտ թարմացվում են ճանապարհային գծանշումներն ու կապահովվի լուսակիրների անխափան աշխատանքը, իսկ գետնուղիներ չունեցող եւ գծանշումներով ու լուսակիրներով չկարգավորվող փողոցներում երեխաների անցումը կկատարվի խմբերով ոստիկանական վերակարգերի ուղեկցությամբ:

Ոստիկանությունը հուսով է, որ երեխաների անվտանգության ապահովման գործընթացին անմասն չեն մնա նաեւ մեծահասակներըՙ ծնողները, ուսուցիչները, պարզապես քաղաքացիները:

Ոստիկանության պետի որոշումն ուղղված է ոչ միայն բուն միամսյակի միջոցառումներին, այլեւ ոստիկան-ծնող-աշակերտ փոխհարաբերությունների ամրապնդմանը, երեխաների եւ մեծահասակների իրավագիտակցության բարձրացմանը:

Միամսյակի շրջանակներում եւ ողջ ուսումնական տարվա ընթացքում անչափահասնրի գործերով տեսուչներն ու ճանապարհային ոստիկանության ծառայողները հանդիպումներ կունենան դպրոցների տնօրենների եւ մանկավարժների հետ, երթեւեկության կանոնների վերաբերյալ դասընթացներ կկազմակերպեն դպրոցականների համար:

Երեխայի անվտանգությունը պետք է ապահովվի ամեն օր, ամեն ժամ, ուստի ծնողներին կոչ ենք անում խոսել, աշխատել երեխաների հետ, բացատրել անվտանգության կանոնները, տարրական գիտելիքներ տալ, թե իրենց ինչպես պետք է պահեն փողոցում, բակում, դպրոցում, անհրաժեշտության դեպքում ինչպես դիմեն ծառայություն կատարող ոստիկանին եւ այլն:

Միեւնույն ժամանակ, ծնողներին հորդորում ենք երեխաներին չտալ թանկարժեք իրեր, բջջային հեռախոսներ կամ ոսկե զարդեր: Նման դեպքում երեխան կարող է հանցագործի թիրախ դառնալ:

Շրջահայացությունն ու զգուշությունը երբեք ավելորդ չեն, իսկ ծնողների մտերմությունն ու անկեղծությունը երեխաների հետ, նրանց մշտապես ուշադրության կենտրոնում պահելը, գումարվելով ոստիկանության կողմից իրականացվող ծավալուն միջոցառումներին, իրական անվտանգություն կապահովեն այսօրվա դեռահասի երկրի վաղվա քաղաքացու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #142, 29-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ