RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
#140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #142, 29-08-2013



Տեղադրվել է` 2013-08-28 23:10:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 826, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 17

Գ. ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸՙ ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱՅԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Գիտելիքի համաշխարհային հեղինակավոր կենտրոններից Ալեքսանդրիայի (Եգիպտոս) գրադարանն ու նրա տնօրեն Իսմայիլ Սերագելդինը արժանացել են «Գալուստ Գյուլբենկյան-2013 մրցանակի», որի արժեքն է 250 հազար եվրո (կամ 326 հազար դոլար), տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Ներկայացված 70 թեկնածուներից Խորխե Սամպայոյի գլխավորած ժյուրին նախընտրությունը տվել է Ալեքսանդրիայի գրադարանին, որն անցյալ տարի նշել էր իր 10-ամյակը, եւ նրա տնօրենին, որն «ակադեմիական մակարդակի գերազանց մշակութային ակտիվիստ է»:

«Դա մի յուրահատուկ հաստատություն է, որ միջազգային չափանիշներով գիտության, երկխոսության, հանդուրժողականության եւ մշակույթների մերձեցման առաքելություն է առաջ տանում թվայնացման մեր այս նոր դարաշրջանում», նշել է ժյուրին:

2002 թվի հոկտեմբերին Ալեքսանդրիայի գրադարանի նախկին տեղանքում հանրության առջեւ իր դռները բացեց գրադարանի նոր, արդիական շենքը, որ կարող է 1,5 մլն այցելու ընդունել տարեկան: Գրադարանն ունի 6 մասնագիտական բաժիններ, չորս թանգարաններ, 8 ակադեմիական ուսումնասիրությունների կենտրոններ, 15 մշտական ցուցահանդեսների դահլիճներ, 1 պլանետարիում, գիտաժողովների կենտրոն եւ այլ հարմարություններ:

Նրա տնօրեն Իսմայիլ Սարագելդինը ավարտել է Կահիրեի համալսարանի ճարտարագիտական բաժինը: Այնուհետեւ մագիստրոսի եւ դոկտորի աստիճան է ստացել Հարվարդ համալսարանից: 2011-ին դարձել է Արվեստի եւ գրականության ֆրանսիական օրդենի անդամ: Հեղինակ է ավելի քան 60 գրքերի եւ մենագրությունների, ինչպես նաեւ 200-ից ավելի հոդվածների: Որպես պատվավոր պրոֆեսոր հրավիրված է եղել դասավանդելու Ֆրանսիայում եւ Նիդեռլանդներում: Անդամ է մի շարք միջազգային գիտական հետազոտական հաստատությունների:

Գյուլբեկյան մրցանակը շնորհող ժյուրիի անդամներն են Վարդան Գրիգորյանը (Կառնեգի կորպորացիա, ԱՄՆ), Պոլ Բրեստը (Ստանֆորդ իրավաբանական հաստատություն), հրամանատար Պետրո Պիրեսը (Կանաչ Հրվանդանի Հանրապետության նախկին նախագահ), իշխանուհի Ռիմ Ալին (Հորդանանի Մեդիա ինստիտուտի հիմնադիր), Անտոնիո Նովոան (Լիսաբոնի համալսարանի ռեկտոր) եւ Մոնիկա Բետտենկուրդիասը (Գյուլբենկյան գիտության ինստիտուտի գիտաշխատող):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #142, 29-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ