RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
#140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #142, 29-08-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-08-28 23:10:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 837, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 26

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՍԵՐ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Երեկ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս նվիրված` թատրոնների աշնանային ծրագրերին եւ դահլիճների արդյունավետ օգտագործման հարցերին:

Աշնանային թատերաշրջանում նոր ներկայացումների առաջնախաղերով հանդես կգան Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական (Ն. Ադալյանի «Լոմբարդ»), Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական (Ա. Օստրովսկու «Ամեն ինչ վաճառվում է» ռեժիսոր Ալ. Գրիգորյան), Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական (Ա. Ս. Պուշկինի «Քարե հյուրը» ռեժիսոր Հ. Ազիզյան, եւ Ալ. Շիրվանզադեի «Չար ոգի» ռեժիսոր Վ. Շահվերդյան), Խորեոգրաֆիայի պետական (Ջ. Ռոդարիի «Չիպոլինո» մանկական խորեոգրաֆիկ-երաժշտական ներկայացում), Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական (Ս. Մուրադյանի «Սիրավեճ ապահարզանից հետո» ռեժիսոր Հ. Մնացականյան), Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական (Մ. Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» ռեժիսոր Գ. Մարգարյան, համատեղ Էրիկ-Էմանուել Շմիդտ «Փոքրիկ ամուսնական հանցագործություններ» կատակերգությունը ռեժիսոր Ս. Սայունց), Կամերային պետական (Ա. Երնջակյանի «Կախարդական պարահանդես» մանկական երաժշտական ներկայացումը ռեժիսոր Լ. Երնջակյան), Համազգային պետական (Վ. Շեքսպիրի «Համլետ»), Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային պետական (Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն»), Խամաճիկների պետական (Լուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» խամաճիկային ներկայացումը) թատրոնները:

Հատկանշական է, որ ծավալուն բեմադրական փորձեր է սկսում Մնջախաղի պետական թատրոնը. հայ միջնադարյան մանրանկարչության մոտիվներով կբեմադրվի «Այծծես» ներկայացումը ռեժիսոր Ժիրայր Դադասյանի կողմից: Շարունակվելու են «Կարինե» օպերետի բեմադրական փորձերը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ աշնանը նախատեսվում է նաեւ «Սիրո երգիչը» օպերետի բեմադրական աշխատանքների իրականացումը, բեմադրիչ Վ. Բադալյան: Ի դեպ, վերոնշյալ ներկայացումներից 7-ը բեմադրվում են պետական աջակցությամբ:

Պետական աջակցությամբ մինչեւ տարեվերջ պետական եւ մասնավոր թատրոնների ու թատերախմբերի խաղացանկերը կհամալրվեն եւս 6 նոր ներկայացումներով, այդ թվում երիտասարդական եւ մանկապատանեկան նախագծերով:

Անդրադառնալով Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնին, նշենք, որ այնտեղ ներկայացվելու են երիտասարդ ռեժիսոր Աիդա Սիմոնի «Պռո-Շամիրամ» ներկայացումը, ըստ Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ» պոեմի, ինչպես նաեւ Հայկուհի Խուդավերդյանի 70-ամյակին նվիրված Ջերոմ Քիթլիի «Սիրելի ստախոս» կատակերգությունը` հոբելյարի մասնակցությամբ: Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը եւս ունի անակնկալՙ Խ. Չալիկյանի «Ձմեռային գիշերվա երազը...» ներկայացումը: «Միմոս» խամաճիկների թատրոնում էլ կբեմադրվի Ն. Ջրբաշյանի «Պույ-պույը եւ մոծակը», ըստ Դ. Դեմիրճյանի «Պույ-Պույ մկնիկը» հեքիաթի եւ Հովհ. Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակի: Հ. Մալյանի անվան թատրոնն էլ հետ չմնալով թատերական թոհ ու բոհից , հանդիսականի դատին կհանձնի Լ. Շանթի «Շղթայվածը» դրաման, իսկ Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնում» «Էպսիդոն» երիտասարդական թատրոնը կներկայացնի Ալ. Բլոկի «Բալագանչիկ» ստեղծագործությունը:

Ընդհանուր առմամբ պետական աջակցությամբ 2013 թ. իրականացվել եւ իրականացվում են ավելի քան 22 թատերական ծրագրեր եւ նախագծեր:

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնն էլ այս տարի նշում է հիմնադրման 75-ամյա հոբելյանը: Հոբելյանական շնչով կլցվի Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմը` ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի 75-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Ի դեպ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը այս տարի հանդես կգա երեւանյան հյուրախաղերով եւ սեպտեմբերի վերջին նախատեսում է մայրաքաղաքի հանդիսատեսին ներկայացնել իր խաղացանկի լավագույն 5 ներկայացումները: Իսկ ահա սեպտեմբերի 1-ին Մնջախաղի պետական թատրոնը Շուշիում կմասնակցի Ա. Բաբաեւի «Արծվաբերդ» օպերայի բեմադրմանը նվիրված Արցախի անկախությանը:

Թատրոնները կմասնակցեն նաեւ միջազգային փառատոների եւ հյուրախաղերով հանդես կգան արտերկրում. Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային պետական Անգլիայում, Համազգային պետական թատրոնը ԱՄՆ-ում եւ Մնջախաղինըՙ Գերմանիայում եւ Ռուսաստանում:

Բոլոր պետական թատրոնները հոկտեմբերից սկսած կիրականացնեն ամանորյա մանկական զվարճալի ներկայացումների բեմադրական աշխատանքներ:

Փառատոնները այս տարի եւս կլցնեն թատերական բեմերը. «Հայֆեստ» եւ «Կին» միջազգային փառատոների անցկացմամբ պայմանավորված հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ծանրաբեռնված կաշխատեն Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական եւ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնների դահլիճները:

Անդրադառնալով Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, նշենք, որ մայր թատրոնը հանդես կգա ինչպես խաղացանկային ներկայացումներով, այնպես էլ նոր բեմադրություններով: Հոկտեմբերին նախատեսվում է երկու նոր ներկայացումների առաջնախաղ` Վ. Շեքսպիր «Ռիչարդ երրորդ», ռեժիսոր Ա. Սահակյան, եւ «Մադագասկար» մանկական ներկայացումը ռեժիսոր Վ. Ստեփանյան:

Թատրոնը նաեւ նախատեսում է Պ. Զեյթունցյանի «100 տարի անց» ներկայացմամբ հյուրախաղով հանդես գալ Արցախում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #142, 29-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ