RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31 > #145, 2013-09-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #143, 30-08-2013



Տեղադրվել է` 2013-08-29 23:13:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 777, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

2013-2014 ուստարում մայր բուհում կսովորի 3414 առաջին կուրսեցի, որոնցից 408-ըՙ անվճար, 3006-ըՙ վճարովի համակարգով:

Այս տարի ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ին:

Երեւանի պետական համալսարանում առաջին կուրսեցիներին ֆակուլտետների դեկանները, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողական կառույցների ներկայացուցիչները կդիմավորեն ֆակուլտետի դահլիճներում եւ լսարաններում:

Ռոմանագերմանական բանասիրության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետների ուսանողները կհաճախեն 2-րդ հերթով, իսկ մյուս բոլոր ֆակուլտետներում դասերը կմեկնարկեն 1-ին հերթով: 1-ին հերթի դասերը սկսվում են ժամը 09:30-ին, իսկ 2-րդ հերթինըՙ 14:30-ին:

Ժամանակացույցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ԵՊՀ պաշտոնական կայքիՙ www.ysu.am-ի նորությունների բաժնում:

«Ազգ»-ը երեկ գրել էր ԵՊՀ-ում դասախոսների նոր հավելավճարների մասինՙ ըստ կարգերի, վերապահություն հայտնելով այդ կարգերի ընկալման վերաբերյալ: Երեկ ԵՊՀ մամուլի գրասենյակից հայտնեցին, որ անտեղի են մեր այդ մտահոգությունները, քանզի ցարդ որեւէ նախադեպ չկա «կարգային» դժգոհության: Մաղթենք, որ մեր մտահոգությունն անհիմն լինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #143, 30-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ