RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31 > #145, 2013-09-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #143, 30-08-2013



Տեղադրվել է` 2013-08-29 23:13:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 845, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 25

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՏԵՍՔՈՎ

Մ. Հ.

Լույս է տեսել կոմպոզիտոր «Խաչատուր Ավետիսյանի երգերը» ժողովածուն, որտեղ տեղ են գտել նրա բոլոր ստեղծագործությունները:

Կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի որդին` Միքայել Ավետիսյանը, երեկ լրագրողներին տեղեկացրեց, որ 55 երգ է տեղ գտել այդ ժողովածուում: Գիրքը լույս է տեսել լիբանանահայ բարերար Հարություն Խաչատրյանի օժանդակության շնորհիվ, եւ տպագրվել` ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Ի դեպ` սեպեմբերի 17-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կկայանա համերգ, որի ընթացքում կհնչեն Խաչատուր Ավետիսյանի եւ Լյուդվիգ Դուրյանի լավագույն ստեղծագործությունները` «Կռունկներ», «Եղեգ», «Սիրուն գիշեր», «Վայ լե-լե-լե», «Որտեղ գտնեմ քեզ» եւ այլ սիրված ու հիթային ստեղծագործություններ: Ինչպես տեղեկացրեց Միքայել Ավետիսյանը, առաջիկայում նախատեսում է լույս ընծայել նաեւ կոմպոզիտորի կտավների ժողովածուն, ինչպես նաեւ քանոնի համար գրած ստեղծագործությունները. «Եղեռնի 100-ամյակի կապակցությամբ 80-ական թվականներին գրել է «Օրատորիա» անվամբ ստեղծագործություն, որն աժմ արդեն ձայնագրվել է: Այս ստեղծագործությունը կատարվել է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով, բայց ոչ հայերենով: Այն հնչել է Բելիգիայում, Շվեյցարիայում, Մալազիայում, Հոլանդիայում եւ այլ երկրներում: Շատ գեղեցիկ ստեղծագործություն է, որն առաջին անգամ կհնչի Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #143, 30-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ