RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#145, 2013-09-03 > #146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013



Տեղադրվել է` 2013-09-04 23:11:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1141, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 20

«ՄՈՍԿՎԱ» ՀԱԾԱՆԱՎԸ ՇԱՐԺՎՈՒՄ Է ԴԵՊԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՔ

Պ. Ք.

Սեւծովյան նավատորմի «Մոսկվա» հածանավը, որին ՆԱՏՕ-ն «ավիակիրների սարսափ» է անվանում, Կաբո-Վերդեի Մինդելու նավահանգիստ մտնելու փոխարեն սկսել է շարժվել դեպի Արեւելյան Միջերկրածովք: Այդ մասին սեպտեմբերի 4-ին Ինտերֆաքս գործակալությանը հայտնել է Ռուսաստանի ռազմադիվանագիտական աղբյուրներից մեկը:

«Հարկ եղավ փոքր-ինչ փոփոխել ծովուժի ջոկատի ծրագրերը: Կաբո-Վերդեի փոխարեն «Մոսկվա» հածանավը շարժվում է Ջիբրալթարի նեղուցի կողմը: Մոտավորապես տասն օրից նավը մուտք կգործի Արեւելյան Միջերկրածովք, որտեղ խաղաղօվկիանոսյան «Ադմիրալ Պանտելեեւ» հակասուզանավային մեծ ռազմանավից կընդունի ծովուժի օպերատիվ զորամիավորման առաջատարի հերթափոխը», ասել է աղբյուրը:

«Մոսկվա» հածանավը Սեւաստոպոլից դուրս է եկել հուլիսի 2-ին: Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում հածանավը սկսեց գլխավորել Սեւծովյան, Հյուսիսային եւ Բալթյան նավատորմների նավերի ու ռազմանավերի ջոկատը: Օգոստոսի սկզբներին հածանավը մտավ Կուբաՙ Հավանայի նավահանգիստ, օգոստոսի 13-ինՙ Նիկարագուայի Կորինտո նավահանգիստ, անցում կատարելով Պանամայի ջրանցքով:

Օգոստոսի 27-ին ծովուժի ջոկատը այցելեց Վենեսուելայի Լա-Գուայրե նավահանգիստ, Ատլանտյան օվկիանոսում հրաձգություն կատարեց կ-1030 «Վուլկան» գլխավոր հարվածային համալիրից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ