RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#145, 2013-09-03 > #146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-09-04 23:11:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 971, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 19

Ո՛Չ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ

Հ. Հ.

Բողոքի ակցիա նախագահական նստավայրի դիմաց. կան ձերբակալվածներ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան հանդիպման հայտարարությունը, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը, Երեւանում միանշանակ չընդունվեց: Նախՙ քննարկումներ ու քննադատական կարծիքներ համացանցում, հետոՙ բողոքի ակցիաներ: «Back to USSR», «Մենք չենք ուզում ռուսահպատակ լինել», «Նատաշաներ, պուծինկաներ» ու նմանատիպ վանկարկումներով երեկ շուրջ 150 քաղաքացի նախագահի նստավայրի դիմաց էին: Նրանց խոսքերով, սա ընդամենը զգուշացում է, այս կերպ նրանք տեղեկացնում են նախագահ Սարգսյանին, որ այլեւս չփորձի առանց հասարակության հետ խորհրդակցելու եւ նրա կարծիքը հարցնելու որոշումներ կայացնել երկրի վերաբերյալ: «Եթե նախագահական նստավայրից հաջորդ անգամ խոսեն Մաքսային միության կամ նրա անդամակցության մասին, ապա բողոքի ակցիաները կլինեն ավելի հզոր ու ավելի մարդաշատ: Մեզ չեն կարող պարտադրել կրկին վերադառնալ ԽՍՀՄ», ասում էին ակտիվիստներըՙ հավելելով, որ Հայաստանի նախագահը չորս տարի շարունակ հայտարարել է, որ պետությունն ամեն ինչ անում է Ասոցիացման համաձայնագիր ստորագրելու համար եւ վերջին պահին, առանց որեւէ հայտարարության եւ զգուշացման, Սարգսյանը մեկնում է Մոսկվա եւ ներկայացնում Հայաստանի եւ Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումը: «Նման դիրքորոշում չկա, նախագահից սկսած մինչեւ արտգործնախարար եւ ՀՀԿ վերջին կուսակցականն ասում էին, որ շուտով պայմանագիր ենք կնքում, ու Հայաստանի համար նոր հորիզոններ են բացվում: Բա էդ ժամանակ ինչի՞ նախագահը այլ դիրքորոշում չէր ներկայացնում: Ի՞նչ եղավ, Կրեմլում շա՞տ նեղեցին, ասացինՙ սիրուն չէ՞, ասացինՙ լեգիտիմ չե՞ս ու ինչ ասենք, էդպես պետք է լինի՞: Չի լինելու նման բան, Հայաստանը նորից ԽՍՀՄ չի դառնալու», «Ազգ»-ի հետ զրույցում ասաց Կարեն Հովհաննիսյանըՙ հավելելով, որ եթե անգամ նախագահի վրա ճնշումներ են գործադրվել, ապա նախագահը պետք է լսեր իր քաղաքացիների կարծիքը: «Նախագահը չի կարող 3 միլիոն հոգու փոխարեն որոշում կայացնել, թող անցկացնեն հանրաքվե, եւ հասարակությունը հայտարարիՙ ուզում է միանալ Մաքսային միությանը, թե՞ Եվրոպական», ասաց մեկ այլ ակտիվիստՙ Կարինեն:

Ակտիվիստներից ոմանք ի նշան սարկազմի գնել էին CCCR պաղպաղակներ եւ կարմիր վզկապներ, նրանք երգում էին ԽՍՀՄ հիմնը եւ հավելում, որ Հայաստանը չի վաճառվում Ռուսաստանին:

Ակցիայի մասնակիցները պահանջում էին նաեւ նախագահի հրաժարականըՙ վանկարկելովՙ «հե-ռա-ցեք»: Որոշ ժամանակ անց ակտիվիստներն անցան դիմացի մայթ, սակայն ոստիկանները սկսեցին քաշքշել նրանց եւ մի քանի հոգու բերման ենթարկեցին: Յոթ ակտիվիստ դեռ պահվում է Արաբկիրի ոստիկանությունում:

Բողոքի ակցիան, որ սկսել էր ցերեկը ժամը մեկին, ավարտվեց ժամը 4-ի սահմաններում: Ակտիվիստները հայտարարեցին, որ սա վերջին ակցիան չէ, նման եւ ավելի մարդաշատ ակցիաներ լինելու են, եւ իրենք ապացուցելու են, որ երկրի տերը ՀՀ քաղաքացին է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ