RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#145, 2013-09-03 > #146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-09-04 23:11:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 736, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՆՈՐԱՐԱՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցում բացվել է ժամանակակից կրթական միջավայրի բոլոր պահանջներին համապատասխանող դասասենյակՙ ստեղծագործարան: Նորարարական լուծումներով դասասենյակի ստեղծումը հնարավոր է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի եւ Սարդարապատի դպրոցի համագործակցության շնորհիվ:

Այստեղ տեղադրվել է էլեկտրոնային գրատախտակ (smart board), ինչպես նաեւ 6 նոր համակարգիչ: Ստեղծագործարանը 30 աշակերտի համար նախատեսված լուսավոր մեծ սենյակ է, որտեղ հատուկ շարժական կահույքն աշակերտներին հնարավորություն է տալիս կատարելու ինչպես անհատական, այնպես էլ զույգերով կամ փոքր ու մեծ խմբերով աշխատանք: Նման միջավայրը հնարավոր է դարձնում բազմանպատակ գործունեությունը եւ տարբեր աշխատանքների համադրումը: Մասնավորապես` համակարգչի օգտագործմամբ եւ տեխնոլոգիայի կիրառմամբ դասապրոցեսի կազմակերպումը, քննարկումն ու դասախոսությունը, ընթերցանությունն ու խաղը:

«Երեխային տվեք հնարավորություն, եւ նա ինքը կբացահայտի իր ձիրքերը: Եթե մեզ հաջողվի կրթական միջավայրը դարձնել գրավիչ` արդյունքն իրեն սպասել չի տա: Մենք առաջնորդվում ենք այդ ուղղությամբ` վստահ լինելով, որ այսօր ներդրված ջանքերը չափազանց կարեւոր են լինելու վաղվա համար: Կրթության հանդեպ մեր ազգի յուրահատուկ վերաբերմունքը պետք է օգտագործել նպատակային եւ լավ հող նախապատրաստել հմուտ մասնագետներ ունենալու համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Այս տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը շահագործման կհանձնի եւս մեկ ստեղծագործարան` Արագածոտնի մարզի Արտենի համայնքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ