RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#145, 2013-09-03 > #146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013



Տեղադրվել է` 2013-09-04 23:11:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 872, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՆՈՐ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԴԱՆԱԿ

Հ. Ծ.

Լոնդոնի «Իմպերիալ քոլեջի» հետազոտող գիտնականների խումբը վերջերս նոր վիրահատական դանակ է հայտնագործել, որին տվել է «iknife» (խելացի դանակ) անունը, որտեղ «i»-ը «intelligent» բառի սկզբնատառն է, տեղեկացնում է «Irish Health» պարբերականը, որտեղից լուրը արտատպել է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Նորաստեղծ դանակը գրեթե հարյուր տոկոսի ճշգրտությամբ կարողանում է վիրաբույժներին տեղեկացնել, թե կտրվող հյուսվածքը քաղցկեղով վնասված է, թե ոչ: Հայազգի պրոֆ. լորդ Արա Դարզին, որը համահեղինակ է նորարարության, բացատրում է, որ քաղցկեղով հիվանդ մարդու վիրահատության ժամանակ շատ կարեւոր է հնարավորին քիչ առողջ հյուսվածքներ հեռացնել: Նոր դանակը տալիս է այդ հնարավորությունը: Առայժմ 91 հիվանդների հյուսվածքների ուսումնասիրությունը բացահայտել է, որ դանակը ճիշտ է կողմնորոշվում: Եթե լաբորատոր ստուգումները մոտ կես ժամ էին պահանջում, «խելացի» կամ «հասկացող» դանակը այդ նույն տեղեկությունըՙ հյուսվածքի քաղցկեղով վարակված լինել-չլինելու վերաբերյալ, տալիս է ընդամենը 3 վայրկյանի ընթացքում: Նման հնարավորությունը մեծապես կրճատելու է կրկնագոյացումները, համոզված են գիտնականները:

Նորաստեղծ վիրաբուժական դանակի մասին հավելյալ տեղեկություններ կարելի է գտնել «Science Translatronal Medicine» պարբերականում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ