RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#145, 2013-09-03 > #146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-09-04 23:11:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 873, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՉԵԽԵՐԸ ԶԳՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՑ

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը Պրահայում աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում ուժերը չափելու է Չեխիայի ընտրանու հետ: Մեր ֆուտբոլիստները սեպտեմբերի 2-ից Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում սկսել են նախապատրաստվել կարեւորագույն այդ հանդիպմանը: Մրցակիցը եւս լրջորեն է պատրաստվում խաղին:

Առաջիկա խաղի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հետեւյալ կարծիքն է արտահայտել չեխերի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը. «Եթե ցանկանում ենք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել, ապա պետք է հաղթենք խմբային մրցաշարի մնացած 3-4 հանդիպումներում: Դա նշանակում է, որ Մալթայի, Հայաստանի եւ Բուլղարիայի դեմ մրցավեճերում մենք պետք է խաղանք 3 միավորի համար: Վնասվածքների պատճառով հայերի հետ հանդիպմանը չեն մասնակցի Վլադիմիր Դարիդան, Թոմաշ Հյուբշմանը եւ Մաթեյ Վիդրան: Նրանք մեկնարկային կազմի ֆուտբոլիստներ են եւ նրանց կորուստը չի կարող չանդրադառնալ մեր հավաքականի խաղի վրա: Կփորձենք այլ տարբերակներ գտնել: Հայաստանն ուժեղ թիմ ունի: Պատահական չէ, որ հայերը Դանիային հաղթել են 4-0 հաշվով: Պետք է խոստովանենք, որ ներկայումս Հայաստանի հավաքականն ուժեղ է Չեխիայից»:

Առաջիկա խաղի մասին իր կարծիքն է հայտնել նաեւ Չեխիայի հավաքականի փորձառու դարպասապահ Պետեր Չեխը . «Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումն ավելի կարեւոր է, քան Իտալիայի հետ խաղը: Մենք պետք է հաղթենք ՀՀ հավաքականինՙ հաջորդ փուլ մտնելու հնարավորությունից չզրկվելու համար: Մեզ չենք կարող երեք միավորի կորուստ թույլատրել: Թեեւ մարտին Երեւանում 3-0 հաշվով հաղթել ենք, սակայն այդ հանդիպումը բավականին դժվար ստացվեց մեզ համար: Հույս ունենք ավելի լավ խաղալ Պրահայում»:

Չեխիայի հավաքականի պաշտպան Թոմաշ Սիվոկն էլ հետեւյալ կարծիքն է արտահայտել. «Մարտին կայացած արտագնա խաղում մենք շատ էինք վախենում պարտվելուց, քանի որ մինչ այդ սեփական հարկի տակ զիջել էինք դանիացիներին: Այդ պատճառով փակեցինք խաղադաշտի կենտրոնը եւ կարողացանք հաղթել 3-0 հաշվով: Երկրպագուները մեզնից հաղթանակ են ակնկալում, սակայն ես չէի թերագնահատի հայերին: Ընտրական նախորդ մրցափուլում նրանք երկու անգամ հաղթել են սլովակներին, այս տարի պարտության են մատնել Դանիային, ինչպես նաեւ լավ հանդիպում են անցկացրել իտալացիների հետ:

Մենք ցանկանում ենք հարձակողական ոճի ֆուտբոլ ցուցադրել եւ գոլեր խփել, սակայն ՀՀ հավաքականի հետ բաց ֆուտբոլ խաղալն ինքնասպանություն է: Հայաստանի հավաքականը Եվրոպայի ամենաարագ թիմերից է, ուստի մենք պետք է մշտապես մտածենք սեփական դարպասի պաշտպանության մասին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ