RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#145, 2013-09-03 > #146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013



Տեղադրվել է` 2013-09-04 23:11:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 808, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԸՄԲԻՇՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Ռոման Ամոյանը կրկին հավաքականում է

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բելառուսի Ստայկի մարզաբազա, որտեղ ուսումնամարզական վերջին հավաքը կանցկացնիՙ նախապատրաստվելով սեպտեմբերի 20-22-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Մեր հավաքականն աշխարհի առաջնությունում հանդես կգա լրիվ կազմովՙ մեդալների համար պայքարելով քաշային բոլոր 7 կարգերում: Որոշ ընդմիջումից հետո կրկին հավաքականի կազմում է Եվրոպայի նախկին չեմպիոն Ռոման Ամոյանը, որը կմասնակցի մինչեւ 55 կգ քաշայինների մրցավեճին: Լեւոն Ջուլֆալակյանը հավաքականի կազմում ընդգրկել է նաեւ Ալեքսան Միքայելյանին (60 կգ), Սասուն Ղամբարյանին (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանին (74 կգ), Մաքսիմ Մանուկյանին (84 կգ), Արթուր Ալեքսանյանին (96 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանին (120 կգ): Հավաքականի կազմում Ստայկի են մեկնել նաեւ պահեստայիններ Արամ Ջուլֆալակյանը (66 կգ) եւ Արթուր Շահինյանը (84 կգ):

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ավելի վաղ էր մեկնել Ստայկի, քանի որ այս մրցաձեւի ներկայացուցիչներն արդեն սեպտեմբերի 16-ին սկսելու են մրցավեճն աշխարհի առաջնության պարգեւների համար: Ի տարբերություն հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի, ազատոճային մեր ըմբիշները հանդես կգան քաշային 6 կարգերում: Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա միայն գերծանրքաշային կարգում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանի գլխավորությամբ աշխարհի առաջնությանն են նախապատրաստվում Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Արթուր Առաքելյանը (60 կգ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիեւը (84 կգ) եւ Էդգար Ենոքյանը (96 կգ):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ