RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013



Տեղադրվել է` 2013-09-05 23:18:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1015, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՌԴ ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Պ. Ք.

Ռուսաստանի արտգործնախարարությունը տարածել է հայտարարություն Սիրիայում քիմիական զենքի կիրառման քննությունների կապակցությամբ: ԱԳՆ պաշտոնական կայքէջում հրապարակվել են տվյալներ ս.թ. մարտին Հալեպի մոտակայքում «Բաշաիր ան Նասր» բրիգադի գրոհայինների կողմից քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ:

Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ 2013 թ. օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման առնչությամբ ՄԱԿ-ի քննությունը դեռ չի ավարտվել, սակայն ԶԼՄ-ներում պատասխանատվությունը բարդվում է Սիրիայի իշխանությունների վրա: Դրանով իսկ «հող է նախապատրաստվում» Բաշար Ասադի վարչակարգի դեմ ուժային գործողության համար:

Այս պայմաններում ՌԴ ԱԳՆ-ն որոշել է հրապարակել մարտին Հալեպի արվարձան Խան ալ Ասալում մարտական թունանյութերի կիրառման վայրից առնված փորձանմուշների տարրալուծման տվյալները: Այդ գրոհից սպանվել էին 26 բնակիչ եւ զինծառայող, 86 այլ անձինք ստացել էին զանազան վնասվածքներ:

Սիրիայի իշխանությունների խնդրանքով ռուսական հավաստագրված լաբորատորիաներում անցկացված տարրալուծման արդյունքները հուլիսի 9-ին փոխանցվել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին:

Ռուսաստանցի մասնագետների հիմնական հետեւությունները սրանք են. 1) կիրառված զինամթերքը սիրիական բանակինը չէ եւ պատրաստված է Սիրիայի հյուսիսում գործող «Բաշաիր ան Նասր» բրիգադի անկառավարելի ռեակտիվ արկերի պարամետրերով, 2) որպես զինամթերք պայթուցիչ կիրառվել է հեքսոգենը, որը բանակի քիմիական զինամթերքներում չի օգտագործվում, 3) զինամթերքի եւ բնահողի փորձանմուշներում հայտնաբերվել են ոչ արդյունաբերական պայմաններում սինթեզված զարին եւ դիզոպրոպիլֆտորֆոսֆատ, որը 2-րդ աշխարհամարտի ժամանակ Արեւմուտքի երկրներն օգտագործում էին քիմիական զենքի ստեղծման համար:

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծում է, որ ՄԱԿ-ին փոխանցված մոտ 100-էջանոց գիտատեխնիկական փաստաթուղթն ունի բազմաթիվ աղյուսակներ եւ փորձանմուշների սպեկտրային տարրալուծման դիագրամներ: Սակայն ՄԱԿ-ը մինչեւ օրս պատշաճ կերպով չի քննել հիշյալ միջադեպը:

«Մասնավորապես փորձ է արվում անտեսելու Դամասկոսի արվարձանում օգոստոսի 22-ին, 24-ին եւ 25-ին նյութերի, սարքավորումների եւ զարինի հետքերով անոթների հայտնաբերման ժամանակ սիրիական բանակի զինծառայողների թունավորման դեպքերի վերաբերյալ ՄԱԿ-ին պաշտոնական Դամասկոսի ներկայացրած տվյալները», ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Փաստաթղթի հրապարակումից առաջ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն 10-ի դեմ 7 ձայնով (մեկ ձեռնպահ) ընդունել էր Սիրիայի դեմ «սահմանափակ» (60+30 օր) ռազմական գործողություն ձեռնարկելու բանաձեւը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ