RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
#146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013



Տեղադրվել է` 2013-09-05 23:18:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1203, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸՙ ՍԻՐԻԱԿԱՆԱՑԱԾ

Հ. Ա.

Օբաման այսօր հանդիպելու է ռուսական հոմոսեքսուալների հետ

Դեպի Արեւմուտք բացվելու ռուսական պատմական կողմնորոշման խորհրդանիշ Սանկտ Պետերբուրգում երեկ բացված G-20-ի երկօրյա գագաթաժողովն ընթանում է խիստ լարված մթնոլորտում: Պատճառըՙ սիրիական ճգնաժամն է, ավելի ճշգրիտՙ քիմիական զենքի օգտագործման պատրվակով Սիրիային ռազմական հարված հասցնելու ամերիկյան սպառնալիքը եւ դրա նկատմամբ Մ. Նահանգների եւ Ռուսաստանի կեցվածքների բեւեռային տարբերությունը:

Գագաթաժողովի օրակարգում անշուշտ կան տնտեսական ու ֆինանսական կարեւորագույն հարցեր, ինչպեսՙ G-20-ի անդամ եւ ոչ անդամ երկրների ներքին պարտքերի խնդիրը, հարկային ու մաքսային տրանսնացիոնալ հանցագործությունների դեմ պայքարը, Արժույթի միջազգային ֆոնդի փոխարեն նոր կազմակերպություն ստեղծելու առաջարկը, նոր աշխատատեղեր հայթայթելու մտահոգությունները, եւ այլն:

Սակայն գլխավոը մնում է Սիրիայի հարցըՙ հյուրընկալող երկրի եւ Մ. Նահանգների ու երկուսի աջակիցների միջեւ տիրող խորը տարակարծության պատճառով: Գագաթաժողովի մթնոլորտն առավելագույնս է ծանրացնում այն հանգամանքը, որ նախապես ծրագրված Պուտին-Օբամա առանձնաժողովը վերջին պահին ջնջվեց վերջինիս պահանջով, որպես ամերիկյան դեմարշ Էդուարդ Սնոուդենին քաղաքական ժամանակավոր ապաստան տալու Մոսկվայի որոշման դեմ: Անշուշտ, կան նաեւ այլ պատճառներ:

Այնուամենայնիվ, գագաթաժողովում տիրող լարվածության պայմաններում հույս ներշնչող հանգամանք է այն, որ մասնակից երկրների մեծամասնությունը կողմ է Սիրիայի հարցի նկատմամբ միայն ՄԱԿ-ի գլխավորությամբ ու միջոցով միասնական դիրք որդեգրելու գաղափարին: Մանավանդ, որ հենց այդ նպատակով գագաթաժողովին մասնակցում է նաեւ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, կողքին ունենալով սիրիական հարցով միջազգային բանագնաց Լախդար Իբրահիմին, որն արդեն ձեռնարկել է նույն հարցի շուրջը միջազգային համաժողով գումարելու գաղափարի իրականացումը:

Ռուս-ամերիկյան լարվածության մեկ ուրիշ ցուցիչ կարելի է համարել նախագահ Օբամայի այս երեկո նախատեսված հանդիպումը ռուսական հոմոսեքսուալիստների եւ նրանց քարոզչությունն արգելելու օրենքը բողոքարկող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Սիրիական մղձավանջ եւ միասեռականների պաշտպանություն:

Իսկը ժամանակակից պատկեր է, չէ՞:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ