RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
#146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013



Տեղադրվել է` 2013-09-05 23:18:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1156, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԱԴՐԲԵՋԱՆ. ՍԵՆՍԱՑԻԱՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉԿԱ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Virtualaz.org-ը, որի խմբագիր-տնօրենը նախկին քաղբանտարկյալ Էյնուլլա Ֆաթուլլաեւն է, ում ադրբեջանցի եւ միջազգային իրավապաշտպանները լրջորեն կասկածում են «հատուկ ծառայությունների հովանու ներքո աշխատելու» մեջ, հղում անելով իսրայելական հետախուզությանը «մոտ կանգնած» Debka հրեական գործակալությանը, տեղեկացնում է, որ երեկ «Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվել է Իրանի դեմ երկու երկրների հետախուզական ծառայությունների համատեղ գործունեության մասին եւս մեկ գաղտնի համաձայնագիր»:

Գործարքի մասին հայտնի է դարձել իրանական կողմին, որի տեղեկացվածությամբՙ «այդ երկու երկրները որոշել են Թել-Ավիվում եւ Բաքվում բացել առեւտրական ներկայացուցչություններ, բայց դրանք իրականում կծառայեն որպես հետախուզական կենտրոններ»: Բացի դրանից, ինչպես պնդում է Իրանը, վերջերս «Իսրայելը եւ Ադրբեջանը գյուղատնտեսության բնագավառում համագործակցության համաձայնագիր են կնքել, սակայն հայտնի է, որ խոսքը վերաբերում է Իրանի դեմ լրտեսություն իրականացնելու նատակով Իսրայելի կողմից Ադրբեջանում տարածքների վարձակալմանը»:

Իրավիճակը մեկնաբանելու խնդրանքով, ինչպես virtualaz.org-ն է գրում, իսրայելական լրատվամիջոցները դիմել են ԱՄՆ ԿՀՎ մի նախկին գործակալի, ով «Իրանի վերաբերյալ առ այսօր խորհրդատվություն է ցուցաբերում ամերիկյան պաշտոնյաներին»: Վերջինս ասել է, թե «չի մեկնաբանի Իսրայել- Ադրբեջան հարաբերությունների առանձնահատկությունները, բայց, այդուհանդերձ, հաստատել է երկու երկրների հատուկ ծառայությունների սերտ համագործակցությունը»:

«Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ Իսրայելի եւ Ադրբեջանի կապը չափազանց խորն է, այնքան, որ իրանցիները երկյուղ ունեն, թե իսրայելական օդուժը կամ հատուկ նշանակության ջոկատները կարող են բազավորվել Ադրբեջանի տարածքում»,- եզրափակել է ԿՀՎ նախկին գործակալը: Պատահակա՞ն է, որ տեղեկատվական «արտահոսք» կազմակերպվել է Սիրիայի իրավիճակի բարդացման համապատկերին, իրավիճակ, որն Իրանի համար չափազանց կարեւոր է:

Ավելորդ չենք համարում նկատել, որ օրերս Սիրիայի հանդեպ դիրքորոշման մասին խոսել է Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին քաղաքականության հարցերի պատասխանատու Նովրուզ Մամեդովը` հասկացնելով, որ Ադրբեջանը չի շտապում վերաբերմունք դրսեւորել եւ սպասում է գլխավոր դերակատարների որոշմանը: «Քաղաքական եւ դիվանագիտական էթիկայի առումով ճիշտ չէր լինի, եթե մենք միանշանակ հայտարարություն անեինք»,- ասել էր նա:

Ըստ երեւույթին, Իսրայելում այս ակնարկը հասկացել էին այնպես, որ պաշտոնական Բաքուն փորձում է «դիստանցիա պահել» հակասիրիական կոալիցիայից: Մանավանդ որ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեն էլ իր հերթին «խոր անհանգստություն» էր հայտնել Սիրիայում հավատակիցներին «սպասվող փորձությունների» առթիվ, ինչը նույնպես վստահաբար կարելի է համարել իշխող վարչախմբից արտոնված հայտարարություն:

Ի պատասխան, ահա, իսրայելական կողմը «հատուկ ծառայություններին մոտ կանգնած» լրատվական գործակալության միջոցով որոշակիորեն գաղտնազերծել է Իրանի դեմ Ադրբեջանի եւ Իսրայելի հատուկ ծառայությունների սերտ համագործակցությունը, իսկ Վաշինգտոնից դա հաստատվել է ԿՀՎ «նախկին գործակալի» մակարդակով: Սպառնալիքը չափազանց մեծ է. եթե Իլհամ Ալիեւը փորձի հետքայլ անել, ապա կհետեւեն նոր բացահայտումներ: Մյուս կողմից, սակայն, ոչ պակաս վտանգավոր է Իրանի հակադարձ քայլերի հեռանկարը: Այնպես որ, «խորամանկ աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկել»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ