RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013



Տեղադրվել է` 2013-09-05 23:18:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 881, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՍԵՎԱՆՈՒՄ ՍԻԳԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ

Գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի եւ կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը հավաստիացնում է, որ աշխատանքներ են տարվում Սեւանի Իշխանի վերարտադրողականության ուղղությամբ: Այս պահին ուսումնասիրություններ են արվում, թե Սեւանա լիճը որքանով է վտանգավոր էնդոհամակարգի համար:

Թեպետ իշխանի բազմացումը վերականգնվում է, սակայն հնարավոր կլինի խոսել հաջողության մասին միայն այն ժամանակ, երբ տեղի կունենա բնական բազմացում: Այս պահին դա չկա: Եթե իշխանը արհեստական ճանապարհով հնարավոր է վերականգնել, ապա սիգի պաշարները գնալով նվազում են: «Հասել ենք մի եզրագծի, երբ սիգը կանգնած է ոչնչացման առաջ»:

Թեպետ արդեն հինգ տարի մասնագետներն առաջարկում են բնապահպանության նախարարությանըՙ արգելել սիգի որսը ոչ միայն բազմացման շրջանում, այլեւ ամբողջ տարին, սակայն բնապահպանության նախարարությունից ստանում են մերժում: Մինչդեռ առանց լուրջ միջոցառումների հնարավոր չի լինի փրկել արդեն անհետացող այդ ձկնատեսակը: Սիգի բազմացումն արհեստական ճանապարհով վերականգնելը շատ բարդ է: Ռուսաստանում արդեն սկսել են նման տեխնոլոգիաներ կիրառել, սակայն դա շատ թանկ հաճույք է, եւ կերակրման տեխնոլոգիան դեռեւս հասանելի չէ հայերին: «Մեզ մնում է ոչ թե արհեստական մեթոդներով, այլ բնական ճանապարհով նպաստել սիգի բազմացմանը, սակայն չի ստացվում»:

Հիշեցնենք, որ 1980 ականներին Սեւանա լճում սիգի պաշարները կազմել են10-12,000 տոննա, 90-ականներինՙ 28-30,000 տոննա, այսօրՙ 6-8 տոննա: Լճում ձկնատեսակների ընդհանուր պաշարը 90 տոննա է, որից 60 տոննան կարաս ձկնատեսակն է, որն այնքան էլ հայտնի եւ արժեքավոր չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ