RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
#146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013



ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ

Տեղադրվել է` 2013-09-05 23:18:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 934, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՊՈՒՏԻՆ-ՕԲԱՄԱ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑ ՉԻ ԼԻՆԻ

Պ. Ք.

Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 5-6-ը անցկացվող «Մեծ քսանյակի» գագաթաժողովում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման «այս կամ այն կերպ կզրուցեն», բայց առանձին հանդիպում օրակարգում չկա: Այդ մասին համաժողովի բացումից անմիջապես առաջ հայտարարել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա պարզաբանել է, որ երկու նախագահները զրուցելու հնարավորություն ունեն գագաթաժողովի նիստում: «Եվրոնյուզ» հեռուստաալիքը սեպտեմբերի 5-ին հաղորդեց, որ «Մեծ քսանյակի» երկրների ղեկավարներն այս հանդիպման ժամանակ տեղաբաշխված են ոչ թե ռուսական, այլ լատինական այբուբենի համաձայն, այնպես որ Պուտինը եւ Օբաման բանակցությունների սեղանի շուրջը հարեւաններ չեն:

Օբաման Սանկտ Պետերբուրգ ժամանեց հինգշաբթի հետմիջօրեին, երբ Պուտինը երկկողմ հանդիպումներ էր անցկացնում Չինաստանի, Ճապոնիայի, Իտալիայի ղեկավարների հետ, իսկ հետո մասնակցում էր BRIKS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, ՉԺՀ, ՀԱՀ) ղեկավարների հանդիպմանը:

Նախօրեին Պուտինը հույս էր հայտնել, որ Օբամայի հետ կզրուցի գագաթաժողովի հիմնական ծրագրից դուրս: «Մեր նախորդ հանդիպումները շատ կառուցողական էին: Նախագահ Օբաման շատ հետաքրքրական զրուցակից է եւ գործնական մարդ», ընդգծել էր նա, ավելացնելով, որ մի շարք հարցերում առկա են տարաձայնություններ:

Ի հերթին Օբաման խոստովանել էր, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի խոր տարաձայնությունները ներկայումս կապված են հենց Սիրիայի իրադրության հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ