RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013



ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

Տեղադրվել է` 2013-09-05 23:18:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 974, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԺՆԵՎՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Սեպտեմբերի 2-ին Ժնեւի էկումենիկ կենտրոնում բացվեց «Զի Ես կենդանի եմ, եւ դուք կենդանի լինելոց էք» (Ղուկ. ԺԴ 19) խորագրով ցուցահանդես` նվիրված XX դարի առաջին ցեղասպանությանըՙ Հայոց Մեծ եղեռնին: Ցուցահանդեսը կազմակերպել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվը եւ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը` աջակցությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի:

Թեմատիկ ցուցավահանակների եւ գրքույկի միջոցով այցելուներին ներկայացվեցին պատմական ամփոփ տեղեկություններ Հայաստանի ու հայ ժողովրդի, հանուն հայրենիքի եւ հավատքի հայոց դարավոր մաքառումների մասին, Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային վավերագրեր եւ լուսանկարներ, համաշխարհային մամուլի էջերում տպագրված հոդվածներ, Եղեռնը վերապրած հայորդիների վկայություններ, քրիստոնեական եկեղեցիների պետերի գրություններ, Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած տարբեր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հայտարարություններ:

Ցուցահանդեսի նյութերում տեղ են գտել նաեւ առաջին անգամ հրապարակվող արխիվային նյութեր, ինչպես օրինակՙ Կ.Պոլսի հայոց պատրիարքի նամակները:

Որպես խոսնակ` ցուցահանդեսի բացմանը հրավիրված էին Ֆրանսիայի հայոց թեմի Մարսելի եւ Հարավային շրջանի առաջնորդական փոխանորդ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը եւ ԵՀԽ գլխավոր քարտուղարի տեղակալ դոկտոր Իսաբել Ապավո Փիրին:

Հայոց ցեղասպանությանը նվիրված նյութերի ցուցադրությունը կտեւի մինչեւ սեպտեմբերի վերջ եւ հետագայում կկազմակերպվի նաեւ այլ երկրներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ