RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-09-05 23:18:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 847, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վարչապետն ու տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահն անդրադարձան Հայաստանի մրցունակության զեկույցին

Հայաստանի մրցունակության զեկույցին երեկ կառավարության նիստի սկզբում անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանը : Նշելով, որ մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել է 3 կետով, նա կարեւոր համարեց, թե ինչ չափանիշներով է բարելավվել մրցունակությունը Հայաստանի Հանրապետությունում եւ ինչ չափանիշներով է դիրքերը թուլացրել: Այնուհետեւ վարչապետը խոսքը տրամադրեց տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, որպեսզի նա ներկայացնի, թե որ բարեփոխումներն են տվել արդյունքներ մրցունակության բնագավառում եւ ինչի հաշվին է Հայաստանի Հանրապետության դիրքն ամրապնդվել:

Ըստ Արտակ Շաբոյանի ՙ մրցունակության ցուցանիշի երեք ցուցանիշներ պատկանում են մրցակցության ոլորտին: «Մրցակցության ոլորտի առաջին ցուցանիշը տեղական մրցակցության ուժգնության ցուցանիշն է, որի գծով մեր առաջընթացը կազմել է 28 կետ: Անցած տարի եւս այս ցուցանիշով մենք մեծ առաջընթաց էինք արձանագրել, սակայն անցած տարի մեզ նաեւ որոշ մարդիկ քննադատում էինՙ ասելով, որ ճիշտ է, առաջընթացը, աճի տեմպը մեծ է, սակայն մեր զբաղեցրած դիրքը դեռեւս ցածր է: Ասեմ, որ այժմ այդ ցուցանիշով մենք ԱՊՀ երկրների շարքում առաջատարն ենք», փաստեց հանձնաժողովի նախագահը: Երկորդ ցուցանիշը հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության ցուցանիշն է, որի գծով առաջընթացը կազմել է 19 կետ: Այս ցուցանիշով եւս Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում առաջատար է դարձել: «Օրինակ` Վրաստանից առաջ ենք 41 կետով, Ադրբեջանից` 30 կետով, Ուկրաինայից` 40 կետով եւ այդպես շարունակ», նշեց Արտակ Շաբոյանը:

Երրորդ ցուցանիշը շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների ազդեցությունն է մրցակցության վրա, որը ցույց է տալիս, թե գերիշխող դիրք ունեցողները որքանով են խոչընդոտում մրցակցությանը եւ որքանով են սահմանափակում: Այս ցուցանիշի գծով առաջընթացը կազմել է 15 կետ: «Զբաղեցնում ենք աշխարհի երկրների շարքում 75-րդ տեղը, երբ Ուկրաինան 132-րդ տեղում է, Մոլդովան` 133, Վրաստանը` 119 եւ այդպես շարունակ: Այս ցուցանիշով մենք նաեւ մեր զբաղեցրած դիրքով առաջ ենք անցել Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներից` Հունգարիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա եւ այլն», ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը, ավելացնելով, որ այս ցուցանիշները Համաշխարհային տնտեսական ֆորումը ստանում է 200-ից ավելի տնտեսվարողների շրջանում փակ գաղտնի հարցման արդյունքներով:

Տիգրան Սարգսյանը թվարկեց Հայաստանի Հանրապետության հինգ ուշագրավ առավելությունները եւ հինգ ուշագրավ թերությունները: «Առաջին մեր առավելությունը, որը համահունչ է Doing Business-ի մեր բարձր վարկանիշին, նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ գործընթացների քանակն է: Այս ցուցանիշով մենք աշխարհում զբաղեցնում ենք 10-րդ տեղը: Աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու գործելակերպովՙ 12-րդ տեղը, պետական քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկությամբ` 24-րդ տեղը, ներդնողների պաշտպանության ուժգնությամբՙ 25-րդ տեղը եւ պետական կառավարման բեռի ուղղությամբՙ 34-րդ տեղը: Սրանք մեր հարաբերական առավելություններն են», ասաց վարչապետը:

«Ուշագրավ թերություններից առաջինը կառավարման դպրոցների որակն էՙ 120-րդ տեղը, երկրում տաղանդների պահպանման ունակությունըՙ 121-րդ տեղը, մաքսային գործընթացների բեռըՙ 123-րդ տեղը, արտաքին շուկայի չափի համաթիվըՙ 127-րդ տեղը եւ համախառն ներքին արդյունքի մեջ արտահանման մասնաբաժինըՙ 139-րդ տեղը», տեղեկացրեց վարչապետը, ավելացնելով, որ հանձնարարություն է տրվում բոլոր նախարարություններին, որպեսզի այս հաշվետվությունն ուսումնասիրեն եւ իրենց ոլորտների վերաբերյալ մեկ շաբաթվա ընթացքում միջավայրը բարելավելու առաջարկներ ներկայացնեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ