RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
2020-11-20 11:38:21«Հրապարակ». Փաշինյանը քաղաքական առևտուր է սկսել «Իմ քայլի» հետ. «ի՞նչ տամ ձեզ, որ մնաք կողքիս»
2020-11-19 20:14:55Դիմակը գրեթե չի պաշտպանում COVID-19-ից․ հետազոտություն Դանիայում
#146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-09-05 23:18:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 938, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԱՐՄԵՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ

Արմեն Չախալյանի պաշտպանության կոմիտե

2013 թ. հունիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հատուկջոկատայինների կողմից ձերբակալվել է ջավախահայ քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբայր Արմեն Չախալյանը: Հունիսի 30-ին Արմեն Չախալյանին մեղադրանք առաջադրվեց Վրաստանի ՔՕ 239-րդ հոդվածով (խուլիգանություն): Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվեց կալանքը:

Արմեն Չախալյանի գործով դատավարությունը մեկնարկեց օգոստոսի 9-ին: Առաջին նիստին պաշտպանող կողմի ներկայացված բոլոր հիմնավոր եւ արդարացի միջնորդությունները դատարանի կողմից մերժվեցին, Արմեն Չախալյանը թողնվեց կալանքի տակ:

Օգոստոսի 9-ի դատական նիստից հետո օգոստոսի 20-ի, օգոստոսի 27-ի եւ սեպտեմբերի 3-ի դատական նիստերն ըստ էության չկայացան դատախազության միջնորդությամբ: Դատավարության անհարկի ձգձգումների պատճառով Արմեն Չախալյանի առողջությունը զգալիորեն վատթարացել է:

Զուտ այն հանգամանքը, որ հունիսի 28-ի միջադեպի շուրջ 200 մասնակիցներից եւ ներկաներից այսօր կալանքի տակ է միայն Արմեն Չախալյանը, վկայում է, որ մենք գործ ունենք ակնհայտ քաղաքական ենթատեքստ պարունակող թիրախային գործողության հետ:

Վերոնշյալ փաստերը հիմք են տալիս պնդելու, որ Արմեն Չախալյանի գործը շինծու է, իսկ նրա դատավարության զարգացումները բացահայտ անօրինական են, դրանք ուղղակի հակասում են իշխանափոխությունից հետո Վրաստանում եւ նրա հայաբնակ շրջաններում ժողովրդավարության հաստատման, օրենքի եւ արդարության վերականգնման գործընթացի տրամաբանությանը:

Արմեն Չախալյանի պաշտպանության կոմիտեն, արտահայտելով այս հարցում ամբողջ ջավախահայության դիրքորոշումը, կոչ է անում Վրաստանի կառավարությանը դրսեւորել անհրաժեշտ քաղաքական կամք եւ վճռականություն` Արմեն Չախալյանի դեմ հարուցված շինծու գործը կարճելու, ինչպես նաեւ Սամցխե-Ջավախքում Սաակաշվիլու-Մերաբիշվիլու ոստիկանական ռեժիմի մնացուկները վերացնելու ուղղությամբ:

Սաակաշվիլիական-մերաբիշվիլիական մեթոդները եւ գործելաոճն իրենց սպառել են: Ջավախքի հայ բնակչությունը կողմ է երկրամասում եւ Վրաստանի այլ տարածքներում ժողովրդավարական, բաց եւ թափանցիկ քաղաքական համակարգի հաստատմանը, որը հիմնված է լինելու մարդու եւ ազգային փոքրամասնությունների հիմնարար իրավունքների հարգման սկզբունքի վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ