RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
2020-11-20 11:38:21«Հրապարակ». Փաշինյանը քաղաքական առևտուր է սկսել «Իմ քայլի» հետ. «ի՞նչ տամ ձեզ, որ մնաք կողքիս»
2020-11-19 20:14:55Դիմակը գրեթե չի պաշտպանում COVID-19-ից․ հետազոտություն Դանիայում
#146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013



Տեղադրվել է` 2013-09-05 23:18:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 764, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՕԵԿ-Ի ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հեթական նիստը` կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

Քաղխորհրդում քննարկվել են 03.09.2013 թ. Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանը անդամակցելու, անվտանգության, տարածաշրջանային գործընթացների, հայ-ռուսական տնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար եւ այլ ոլորտներին առնչվող հարցերին:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը քաղաքական խորհրդին հանգամանորեն ներկայացրել է Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները: Անդրադարձ է կատարել նաեւ իր կողմից ունեցած երկկողմ հանդիպումներին:

ՕԵԿ քաղաքական խորհուրդը, հաշվի առնելով Հայաստանի եւ Մաքսային միության անդամ երկրների` մասնավորապես Ռուսաստանի հետ առկա ռազմավարական գործակցությունը, տնտեսական մեծ ներուժը եւ ինտեգրման հեռանկարային հնարավորությունները, գտնում է, որ Մոսկվայում ստորագրված փաստաթղթերը արտահայտում են Հայաստանի Հանրապետության շահերը, համահունչ են երկրի ազգային անվտանգության հռչակված գերակայություններին: Վերոշադրյալն ավելի է ամրապնդվում նաեւ այն հանգամանքով, որ Հայաստանին եւ Մաքսային միության անդամ երկրներին միավորում է նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը` որպես ռազմաքաղաքական կարեւորագույն դաշինք, որը Հայաստանի անվտանգության ապահովման գործում ունի առանցքային դերակատարում:

Միաժամանակ ՕԵԿ քաղխորհուրդը ընդգծում է, որ Մաքսային միությանն անդամակցումը չի հակասում աշխարհի այլ ուժային կենտրոնների հետ ՀՀ համագործակցության խորացման գործընթացին:

Եվրոպական կառույցների հետ համագործակցությունը դիտարկելով Հայաստանի քաղաքական գերակայություններից մեկը` քաղաքական խորհուրդն ընդգծում է, որ դրանք էական նշանակություն են ունեցել երկրում ժողովրդավարական բարեփոխումները առաջ մղելու գործում եւ կարեւորում է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդարադատության եւ այլ ոլորտներում եվրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումների շարունակականության ապահովումն ու առաջիկայում Եվրոմիության հետ Ասոցիացման համաձայնագրի նախաստորագրումը:

Քաղխորհրդում նաեւ անդրադարձ է եղել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք այլ խնդիրների, ինչպես նաեւ կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպական հարցերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ