RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
#146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013



ԴՈՒԲԼԻՆ

Տեղադրվել է` 2013-09-05 23:18:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 818, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԻՌԼԱՆԴԱՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՇԵՅՄՍ ՀԻՅՆԻՆ

Հ. Ծ.

Յոթանասունչորս տարեկանում օգոստոսի 30-ին Դուբլինում (Իռլանդիա) վախճանվել է 20-րդ դարի ամենանշանավոր բանաստեղծներից մեկըՙ Շեյմս Ջաստին Հիյնին: Նա նաեւ դրամատուրգ էր, թարգմանիչ եւ դասախոս: Ծնվել էր Քեսլդոուսոնում (Հյուսիսային Իռլանդիա) 1939 թվի ապրիլի 13-ին: Ընտանիքի ինը երեխաներից առաջինն է եղել: Չլինելով քաղաքական խմբավորումների ներկայացուցիչ, իր ստեղծագործություններում նա հստակ քաղաքացիական դիրքորոշում է ունեցել եւ անդրադարձել է իր երկրին հուզող խնդիրներին, դիտելով դրանք պատմական տեսանկյունից: Դրա համար էլ նրան հաճախ համարել են Իռլանդիայի «երգիչը եւ խիղճը»: Նա հավատացած էր, որ բանաստեղծությունն ու արվեստները առհասարակ «ամրապնդում են մարդու ներքնաշխարհը»: Իր նշանավոր գործերի թվին են պատկանում «Բնագետի մահը» (1966), «Դաշտային աշխատանք» (1979), «Հոգեկանի մակարդակը» (1996) եւ «Մարդկային կապանք» (2010) գործերը: Արժանացել էր բազմաթիվ մրցանակների, այդ թվում նաեւ գրականության Նոբելյան մրցանակիՙ 1995 թվին:

«Ազգ»ը հետագայում առավել մանրամասն կանդրադառնա նրա կյանքին եւ գործունեությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ