RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
2020-11-20 11:38:21«Հրապարակ». Փաշինյանը քաղաքական առևտուր է սկսել «Իմ քայլի» հետ. «ի՞նչ տամ ձեզ, որ մնաք կողքիս»
2020-11-19 20:14:55Դիմակը գրեթե չի պաշտպանում COVID-19-ից․ հետազոտություն Դանիայում
#146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013



Տեղադրվել է` 2013-09-05 23:18:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 870, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՈԿԱՌՆՈՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում օգոստոսի 9-ից 13-ը տեղի ունեցավ «Բաց դռներ» հատուկ ծրագիրը: «Բաց դռներ» -ի շրջանակներում «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությամբ Լոկառնոյի կինոփառատոնը ներկայացրեց նաեւ վերջին 20 տարվա ընթացքում նկարահանված հայկական ֆիլմերի ընտրանի. այդ թվում` Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը», Թամարա Ստեփանյանի «Անթեղ», Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ», Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ», Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» եւ Վարդան Հովհաննիսյանի «Պատմություներ պատերազմի եւ խաղաղության օրերից» ֆիմերը:

«Բաց դռներ» ծրագիրը յուրաքանչյուր տարի կենտրոնանում է որեւէ տարածաշրջանի վրա եւ այս տարի ծրագիրը նվիրված էր Կովկասի տարածաշրջանի երեք երկրներինՙ Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին:

«Բաց դռներ» ծրագրին Հայաստանից ներկայացվել էին լիամետրաժ ֆիլմերի 38 նախագիծ, որոնցից ընտրվել էին 5-ը` Օքսանա Միրզոյանի «Անդունդ», Նորա Մարտիրոսյանի «Տարածք», Լեւոն Մինասյանի «Երկրորդ ճանապարհորդությունը», Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Դաշտ», Նիկա Շեկի եւ Սարիկ Հովսեփյանի «Երկար այգիներ» նախագծերը: Ընդհանուր առմամբ 3 երկրից ստացվել էր մոտ 116 հայտ, որի արդյունքում նախընտրական փուլն հաղթահարել էին 12-ը:

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Օքսանա Միրզոյանի «Անդունդ» նախագիծը հինգ մրցանակակիրների թվում էր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ