RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#150, 2013-09-10 > #151, 2013-09-11 > #152, 2013-09-12 > #153, 2013-09-13 > #154, 2013-09-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #152, 12-09-2013



Տեղադրվել է` 2013-09-11 23:18:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1724, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ԻՆՉՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ` ԱՀԱ ԽՆԴԻՐԸ

Մ. Խ.

Երեկ պատգամավորների հարցերի կիզակետում էր հայտնվել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն էր կառավարության նոր ծրագիր ուզում, թե` առկա ծրագրում ԵՄ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի համագործակցության մասին գրված է, իսկ Մաքսային միության հետ` ոչ, եւ ուրեմն Մաքսային եւ Եվրասիական միությունների հետ համագործակցելու մանդատ խորհրդարանից կառավարությունը չունի. կամ ծրագիր, կամ հրաժարական, ուրեմն: Ըստ Է. Նալբանդյանի ` Շանհայի համաձայնագրով Մաքսային միությանը որպես դիտորդ Հայաստանի անդամակցության մասին է եղել լոկ խոսքը, իսկ ահա հետագա զարգացումները տարել են անդամակցության: Իսկ կառավարության ծրագիրը հետագայում կուղղվի: Իսկ որ Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարը Շանհայի պայմանագրի անդամ միջինասիական երկրները անջատողականություն են համարում, ըստ Նալբանդյանի` Շանհայի Շոս պայմանագրով ԼՂ դեմ ոչ մի որոշում չկա, ու նույնիսկ Ադրբեջանն է այդ կազմակերպությունում դիտորդ դառնալու խնդրանք ներկայացրել:

Այնուհետեւ Ռուբիկ Հակոբյանը Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացնողներին 1-3 պաշտոնյաների քաղաքական «կլուբ» անվանեց, որն անտեսում է ժողովրդի ձայնը եւ հետաքրքվեց, թե Վիլնյուսում ի՞նչ է սպասվում, ե՞րբ կհրապարակվի Ասոցիացման համաձայնագրի տեքստը:

Է. Նալբանդյանն էլ կրկնեց բազմիցս ասածը, թե միջպետական համաձայնագրերը նախաստորագրելուց առաջ չեն հրապարակվում, այլ միայն` դրանից հետո, բայց եւ որեւէ գաղտնիք չկա այդ համաձայնագրում: Իսկ Մաքսային միության վերաբերյալ փաստաթղթերը նոյեմբերին այդ վերաբերմամբ բանակցություններից հետո կկազմվեն, եթե երեք անդամները որոշած լինեն ընդունվել Մաքսային միություն: Դրանից հետո փաստաթղթերը կմտնեն ԱԺ` վավերացման, եւ խորհրդարանը պետք է եզրակացություններ անի: Ռ. Հակոբյանը զայրացավ` այդ բոլորը գիտե, ինքը խոսում է ժողովրդական եւ պառլամենտական դիվանագիտությունը զրո դարձնելու մասին, ժողովրդի կարծիքն անտեսվել է եւ միայն քաղաքական «կլուբն» է որոշում ժողովրդի ճակատագիրը. միջազգային պրատակոլներն իմանալով հանդերձ` կան հարցեր, որ պետք է ժողովրդին մատուցել: Նալբանդյանն էլ պնդեց` գաղտնի բան չկա, ՀՀ նախագահն ու արտգործնախարարը բազմիցս արտահայտել են իրենց վերաբերմունքը ինտեգրացիոն գործընթացների հանդեպ թե՛ հետխորհրդային տարածքում, թե ԵՄ հետ հարաբերություններում: ԵՄ հետ հարաբերությունները զարգացնել, խորացնել եւ լայնացնել, բայց ոչ ի վնաս Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների, ի վնաս այլ ինտեգրացիոն գործընթացների, սա է եղել ելակետը: Եւ եվրոպական այլ մայրաքաղաքներում եւս ըմբռնում կա գործընկերների մոտ, թե ինչու է Հայաստանն այդ քայլն անում (Մաքսային միություն մտնելու). «Մեր ձգտումն է, որ շարունակենք մերձեցումը Եվրոմիության հետ բոլոր ուղղություններով», ասաց արտգործնախարարը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #152, 12-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ