RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#151, 2013-09-11 > #152, 2013-09-12 > #153, 2013-09-13 > #154, 2013-09-14 > #155, 2013-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #153, 13-09-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-09-12 23:16:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1292, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 27

«ԶԳՈՒՇՈՒԹՅԱՆ ԿՈՉ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ»

Պուտինի հոդվածը «Նյու Յորք թայմսում»

Սեպտեմբերի 12-ին «Նյու Յորք թայմս» թերթը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «Զգուշության կոչ Ռուսաստանից» հոդվածը, որը նվիրված է Սիրիայի իրադարձություններին:

Պուտինը մասնավորապես հայտարարում է, որ Սիրիայի հակամարտության մեջ Մոսկվան ոչ թե պաշտպանում է Բաշար Ասադի վարչակարգը, այլ հանդես է գալիս միջազգային իրավունքի նորմերի պահպանման օգտին:

Նախագահի խոսքերովՙ Ռուսաստանը հետեւողականորեն պաշտպանում է խաղաղ երկխոսության գաղափարը, որպեսզի սիրիացիներն իրենք մշակեն երկրի ապագա զարգացման փոխզիջողական մոդելը:

Ինտերֆաքս գործակալությունը մեջբերում է Պուտինի այն խոսքերը, որ վերջին օրերին ի հայտ են եկել հակասիրիական ռազմական գործողությունը շրջանցելու նոր հնարավորություններ: «Ռուսաստանը, միջազգային ընկերակցության բոլոր անդամները պարտավոր են օգտվել քիմիական զինանոցը միջազգային վերահսկողությանը հանձնելու եւ հետագայում ոչնչացնելու Սիրիայի պատրաստակամությունից», ընդգծում է Պուտինը:

Նա մտահոգություն է հայտնում, որ օտար պետությունների ներքին հակամարտություններին ռազմական ուժով միջամտելը սովորական երեւույթ է դարձել ԱՄՆ-ի համար: «Համապատասխանո՞ւմ է դա արդյոք Ամերիկայի երկարաժամկետ շահերին: Ես դրան կասկածում եմ», գրում է ՌԴ նախագահը, ավելացնելով, որ աշխարհում միլիոնավոր մարդիկ սկսել են ԱՄՆ-ը համարել ոչ թե ժողովրդավարության տիպար, այլ բիրտ ուժի վրա հենվող եւ «Մեզ հետ կամ մեր դեմ» կարգախոսով կոալիցիաներ կազմող երկիր:

Միեւնույն ժամանակ Պուտինը ողջունում է Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու Օբամայի ցանկությունը: «Եթե կարողանանք խուսափել Սիրիայի դեմ ուժի կիրառումից, դա կբարելավի միջազգային մթնոլորտը եւ կամրապնդի փոխադարձ վստահությունը: Դա կդառնա մեր ընդհանուր հաջողությունը եւ համագործակցության նոր դռներ կբացի», նշում է Պուտինը:

Ինչ վերաբերում է օգոստոսի 21-ի քիմիական գրոհին, նա գրում է, որ «բոլոր հիմքերը կան կարծելու, որ զենքը կիրառել է ոչ թե սիրիական բանակը, այլ ընդդիմությունը, որպեսզի հրահրի իր արտասահմանյան հզոր հովանավորների միջամտությունը»:

Պուտինը զգուշացնում է, որ գրոհայինները պատրաստում են եւս մեկ հարձակում, այս անգամՙ Իսրայելի դեմ:

Հոդվածագիրը ընդգծում է, որ Սիրիայում պատերազմ է մղվում ոչ թե հանուն ժողովրդավարության, այլ հանուն իշխանության: «Այսօր բազմադավանանք երկրում առկա է կառավարության եւ ընդդիմության դիմակայություն: Ժողովրդավարության ջատագովները Սիրիայում այնքան էլ շատ չեն, մինչդեռ ամեն կարգի ծայրահեղականները եւ «Ալ Ղաիդայի» անդամները ընդդիմության շարքերում շատ-շատ են», նշում է նախագահը:

Նա հիշեցնում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը եւս ահաբեկչական կազմակերպություններ է համարում սիրիացի ընդդիմադիրների ճանբարում կռվող «Ջաբհաթ ան Նուսրա» եւ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորումները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #153, 13-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ