RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#151, 2013-09-11 > #152, 2013-09-12 > #153, 2013-09-13 > #154, 2013-09-14 > #155, 2013-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #153, 13-09-2013



Տեղադրվել է` 2013-09-12 23:16:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 962, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 24

ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐՆ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԵՆ ԱՄՆ-ՈՒՄ ԵՎ ՌԴ-ՈՒՄ

Պ. Ք.

Հրապարակվել է ՄԱԿ-ի զեկուցագիր

ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական հարցերի վարչության ազգաբնակչության բաժինը հրապարակել է նոր զեկուցագիր աշխարհում ներգաղթյալների թվի վերաբերյալ:

Կազմակերպության կայքէջը հաղորդում է, որ գաղթյալների թվի ամենաարագ աճը նկատվում է Ասիայում, իսկ ԱՄՆ-ը մնում է ժամանակավոր աշխատանք փնտրողների համար ամենից գրավիչ երկիրը: Հրապարակված փաստաթղթում նշվում է, որ գաղթյալների (միգրանտների) թիվը հասնում է 232 միլիոնի, որ կազմում է աշխարհի բնակչության 3,2 տոկոսը:

Զեկուցագրի տվյալներով` Եվրոպայում կա 72 մլն, Ասիայումՙ 71 մլն գաղթյալ: Աշխարհում ամենամեծ թվով գաղթյալներ ընդունած 10 երկրներն են ԱՄՆ-ը (45,8 մլն), Ռուսաստանը (11 մլն), Գերմանիան (9,8 մլն), Սաուդյան Արաբիան (9,1 մլն), ԱՄԷ-ն (7,8 մլն), Մեծ Բրիտանիան (7,8 մլն), Ֆրանսիան (7,4 մլն), Կանադան (7,3 մլն), Ավստրալիան (6,5 մլն) եւ Իսպանիան (6,5 մլն):

Փաստաթուղը պատրաստվել է ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի 68-րդ նստաշրջանի շրջանակներում հոկտեմբերի 3-4-ը կայանալիք Գաղթի եւ զարգացման համաժողովի նախօրեին: Զեկուցագիրը ընդգծում է, որ գաղթյալների ամենամեծ հոսքերն արձանագրվում են Մեքսիկա-ԱՄՆ սահմանի վրա:

2012-ին պաշտոնապես Ռուսաստան մուտք գործած 15,88 մլն գաղթյալների մեջ աշխատանքի թույլտվություն ստացել է 1,34 մլն մարդ:

2013-ի առաջին կիսամյակում երկիր է մուտք գործել 10 մլն գաղթյալ: Ներգաղթը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 12 տոկոսով (4 տարումՙ 37 տոկոսով): ՌԴ-ում մշտապես ապրում է 800 հազար օտարերկրացի: 2013-ին ՌԴ-ում անօրինական կարգով մնացող ավելի քան 3 մլն անձանցից 900 հազարը Ուզբեկստանի քաղաքացիներ են, 500 հազարըՙ Ուկրաինայի, 400 հազարըՙ Տաջիկստանի եւ այլն:

ՌԴ իրավապահ մարմինների տվյալներով` Մոսկվայում հանցագործությունների 1/5-ը կատարում են եկվորները, որոնք նաեւ տարածում են արմատական իսլամի գաղափարներ:

2015 թ. հունվարի 1-ից ԱՊՀ երկրների քաղաքացիները (բացի Մաքսային միության անդամներից) Ռուսաստան մուտք կգործեն արտասահմանյան անձնագրերով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #153, 13-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ