RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#153, 2013-09-13 > #154, 2013-09-14 > #155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #155, 17-09-2013



Օրակարգ

Տեղադրվել է` 2013-09-16 23:12:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 854, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 18-ՐԴ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Սեպտեմբերի 8-ից 12-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցկացվեց Դատախազների միջազգային ասոցիացիայի 18-րդ կոնֆերանսը, որի աշխատանքներին մասնակցում էր նաեւ Հայաստանից ժամանած պատվիրակությունը, որը գլխավորում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը: Պատվիրակության կազմում էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի պետ Նելլի Հարությունյանը:

Դատախազների միջազգային ասոցիացիան (ԴՄԱ), որն այսօր համախմբում է աշխարհի 150 պետություն եւ ունի շուրջ 250.000 անդամ, հիմնադրվել է 1995 թվականին, Վիեննայում, ՄԱԿ-ի հովանու ներքո: Ապաքաղաքական եւ ոչ կառավարական կառույց է, ստեղծվել է անդրազգային հանցավորության, մասնավորապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հանցավոր ճանապարհներով ձեռք բերված եկամուտների եւ փողերի լվացման դեմ ընդհանուր ուժերով եւ օպերատիվ կերպով արդյունավետ պայքարելու անհրաժեշտությունից ելնելով:

Ասոցիացիայի հիմնական նպատակը մարդու իրավունքների ապահովման, օրենքի գերակայության, քրեական հետապնդման համընդհանուր չափանիշների կիրառման, քրեական գործերի արդար, անկողմնակալ եւ արդյունավետ քննության ապահովումն է:

ՀՀ գլխավոր դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիային անդամագրվել է 1999 թ. մայիսից, եւ գործնականում, հանցագործությունների բացահայտման առումով, ակտիվ մասնակցություն է ցուցաբերում այդ հեղինակավոր կառույցի աշխատանքներին:

Մոսկովյան համաժողովը հանդիսավորությամբ բացեցին Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահ Ջեյմս Համիլտոնը եւ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան:

ՌԴ գլխավոր դատախազն անդրադարձավ Ասոցիացիայի առջեւ ծառացած հիմնախնդիրներին, հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության անդամ դատախազների գործունեությանն ու ներկայացրեց կոնֆերանսի ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակը:

Միջազգային նման համաժողով, որին մասնակցում էին աշխարհի 90 երկրներից ժամանած ավելի քան 800 պատվիրակներ, Մոսկվայում անցկացվում է առաջին անգամ, եւ աննախադեպ էր իր ներկայացուցչական կազմով: Մասնակիցների թվում էին ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Կանադայից, Ինդոնեզիայից, Չինաստանից, Բրազիլիայից, Արգենտինայից, Հարավային Աֆրիկայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Թաիլանդից, Սաուդյան Արաբիայից, Ճապոնիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Լեհաստանից, ԱՊՀ երկրներից, ինչպես նաեւ միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպություններից (ՄԱԿ, Եվրոմիություն, Եվրոխորհուրդ եւ այլն) ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մոսկովյան կոնֆերանսի պատվիրակությունների շուրջ 70 տոկոսը գլխավորում էին պետությունների գլխավոր դատախազները, եւ հանգամանքների բերումով, այնպես էր ստացվել, որ համաժողովի անցկացումը համընկել էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման լիազորությունների սահմանադրական ժամկետը լրանալու ժամանակահատվածին:

Կոնֆերանսում ունեցած իր ելույթում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն ընդհանուր գծերով ներկայացրեց ՀՀ դատախազական համակարգի փոխհարաբերություններն այլ պետությունների դատախազությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ` նշելով, որ Հայաստանի դատախազությունն իր գործունեության մեջ առանձնակի տեղ է հատկացնում միջազգային իրավական կապերի ամրապնդմանը եւ հանցավորության դեմ պայքարում այլ երկրների դատախազական կառույցների հետ համագործակցության սերտացմանը, փորձում երկկողմանի համաձայնագրերով կարգավորել հարեւան, եւ, ընդհանրապես, այլ երկրների դատախազական կառույցների հետ համագործակցությունը:

Կոնֆերանսի ընթացքում հնչեցին բազմաթիվ ելույթներ, իրավական աշխարհին հուզող մի շարք հրատապ հարցերի շուրջը տեղի ունեցան բուռն եւ ակտիվ քննարկումներ, կնքվեցին միջազգային պայմանագրեր եւ համաձայնագրեր:

Կոնֆերանսի եզրափակիչ նիստում, երկարատեւ բանավեճերից եւ քննարկումներից հետո, փակ գաղտնի քվեարկությամբ` ձայների ճնշող մեծամասնությամբ, Դատախազների միջազգային ասոցիացիայի նոր նախագահ ընտրվեց Ավստրիայի դատախազների ազգային ասոցիացիայի ղեկավար Գերհարդ Յարոշը, իսկ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան ԴՄԱ-ի դրոշը հանդիսավորությամբ հանձնեց Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազ Յուսիֆ Ալմուտավային, քանի որ 2014 թվականին միջազգային հաջորդ համաժողովը տեղի է ունենալու Դուբայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #155, 17-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ