RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#153, 2013-09-13 > #154, 2013-09-14 > #155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #155, 17-09-2013



Դասական երաժշտություն

Տեղադրվել է` 2013-09-16 23:12:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 633, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 13

+ ԷԹՆՈ ՋԱԶ

Մ. Հ.

Սեպտեմբերի 18-ին, Ա.Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը ներկայացնում է` «Օրկեստրա պլյուս» նախագիծը, որի շրջանակներում տեղի կունենա համերգ շվեյցարական «Վալերի Տոլստով» խմբի երաժիշտների կատարմամբ: Համերգի ընթացքում կզուգորդվի դասական երաժշտությունը էթնո ջազի հետ:

Շվեյցարական«Վալերի Տոլստով» խմբի կազմում ներգրավված են երաժիշտներ, որոնք շրջագայել են ամբողջ աշխարհը եւ հանդես եկել հեղինակավոր դահլիճներում:

Խմբի ստաղծման գաղափարը պատկանում է Վալերի Տոլստովին`շվեյցարական մուլտիգործիքավորող, կոմպոզիտոր, որը ազգությամբ 90 տոկոսով հայ է: Վալերին նվագում է բազմաթիվ էթնիկ գործիքների վրա, բացի այդ, ճանաչված դաշնակահար Տիգրան Ամասյանի եւ հարվածային Stewart Copland-ի (The Police/Sting) հետ միասաին Տոլստովը դարձավ «System of A Down » խմբի երգիչ Սերժ Թանկայնի նոր նախագծի մասնակից:

Համերգներում Authentic Light Orchestra-ի օգտագործվող գործիքների քանակը հիշեցնում է նվագախմբի: Վերջին 2-3 տարվա ընթացքում նվագախումբը հավաքել է տարբեր ազգությունների տաղանդավոր երաժիշտների, որոնք մասնագիտացված են երաժշտական տարբեր ժանրերում: Խմբի անդամներից, վոկալիստ Վերոնիկա Ստալդերը կատարում է հայերեն, սակայն չի հասկանում լեզուն: Վերոնիկան նվագախմբի հետ փորձից շատ գոհ էր: Ի դեպ, չհասկանալով լեզուն Հայաստանում` փորձի ժամանակ երգելով հայերեն, ակամայից սկսել է լաց լինել. «Հայոց լեզուն ինձ համար շատ գեղեցիկ եւ երգեցիկ լեզու է: Շատ տարբեր զգացողություններ է առաջանում, երբ երգում ես հայերեն Շվեյցարիայում, Ռուսաստանում եւ Հայաստանում»:

ՀՀ վաստակավոր արտիստ, երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի մեկնաբանությամբ, ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում տարածել դասական երաժշտությունը` հետաքրքրական լուծումներով. «Ընդհանրապես երիտասարնդերը մտածում են, որ եթե դասական երաժշտություն է, ապա դա կլինի ծանր իրենց համար եւ դժվարամարս, արդյունքում խուսափում են գալ համերգներին: Նման նախաձեռնություններով փորձում ենք երկխոսության մեջ մտնել երիտասարդների հետ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #155, 17-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ