RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#153, 2013-09-13 > #154, 2013-09-14 > #155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #155, 17-09-2013



Տեղադրվել է` 2013-09-16 23:12:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 797, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԱՐՈՆՅԱՆԸ 3-ՐԴՆ Է ՍԵՆԹ ԼՈՒԻՍՈՒՄ

Լեւոն Արոնյանը հաջող հանդես չեկավ ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտված շախմատի մրցաշարում: Հայ գրոսմայստերը 3 շախմատիստների հետ մրցավեճում 6 հնարավորից վաստակած 2,5 միավորով գրավեց 3-րդ տեղըՙ արժանանալով 30 հազար դոլար պարգեւավճարի:

4-րդ տուրում Արոնյանը վերջապես ճաշակեց հաղթանակի քաղցրությունըՙ պարտության մատնելով Հիկարու Նակամուրային: Հաջորդ տուրում Լեւոնը հաշտություն կնքեց Գատա Կամսկու հետ: Մրցաշարի ավարտական տուրում վճռորոշ նշանակություն ուներ Մագնուս Կառլսենի եւ Լեւոն Արոնյանի մրցավեճը: Կառլսենը մեկ միավորով գերազանցում էր Արոնյանինՙ միանձնյա գլխավորելով աղյուսակը: Այդ պարտիայում հաղթեց նորվեգացի գրոսմայստերը, որն էլ 4,5 միավորով դարձավ մրցաշարի հաղթող: Կառլսենը պարգեւատրվեց 70 հազար դոլարով: 2-րդ տեղը 3,5 միավորով գրավեց Հիկարու Նակամուրանՙ որպես պարգեւ ստանալով 50 հազար դոլար: Աղյուսակը 1,5 միավորով եզրափակած Գատա Կամսկին 20 հազար դոլար վաստակեց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #155, 17-09-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ