RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-05 02:11:05Առնվազը 50 սպանված և մոտ 3 հազար վիրավոր(տեսանյութ-թարմացված-2)
2020-08-05 01:14:42Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տեղեկություններով զոհվել է լիբանանահայ գործիչ Նազար Նաճարյանը(տեսանյութ)
2020-08-05 01:14:05Հզոր պայթյուն Բեյրութում (տեսանյութ-նորացված-2)
2020-08-05 01:13:46Հետազոտական կենտրոնի տնօրենը՝ ռուսական պատվաստանյութի մասին
2020-08-05 01:13:25Բեյրութը պայթյունից հետո, հայկական թաղամասեր (տեսանյութ-թարմացված)
#153, 2013-09-13 > #154, 2013-09-14 > #155, 2013-09-17 > #156, 2013-09-18 > #157, 2013-09-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #155, 17-09-2013



Տեղադրվել է` 2013-09-16 23:12:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 828, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՀԱՅԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՎԱՀԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Թուրքիայում մեկնարկած մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Վահե Բաղդասարյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Մարիա Գեւորգյանը:

Տղամարդկանց մրցաշարում առայժմ ավելի հաջող է հանդես գալիս Վահե Բաղդասարյանը, որը 3 տուրից հետո վաստակած 2,5 միավորով 117 մասնակիցների մեջ ընթանում է 20-րդ տեղում: Վահեն մրցաշարը սկսեց Քրեյգ Բորնհեյմի հետ ոչ-ոքիով, ապա հաղթանակներ տարավ Ֆիրման Ֆարիդի եւ թուրք Կոկսալ Յուկսելի նկատմամբ:

Սամվել Տեր-Սահակյանը վաստակած 1 միավորով 93-րդ տեղում է: Նա առաջնության մեկնարկային տուրում պարտվեց Ալի Մուհամադին, ապա հաղթեց Հուսեյն Մեֆտանիին: 3-րդ տուրում հայ շախմատիստը 2-րդ պարտությունը կրեց Յան Ֆանգի հետ պարտիայում:

3-ական միավորով աղյուսակը գլխավորում են Թուրքիան ներկայացնող Ալեքսանդր Իպատովը, լեհ Կրժիժտոֆ Դուդան, չինացի Յու Յանգյին եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչ Սալեհ Սալեմը:

Կանանց մրցաշարում Մարիա Գեւորգյանը 3 տուրից հետո ունի 1,5 միավոր: Մարիան հաղթանակով մեկնարկեցՙ առավելության հասնելով թուրք Բուսրա Սոյդանի նկատմամբ: 2-րդ տուրում մեր շախմատիստուհին զիջեց Ինդոնեզիայի ներկայացուցիչ Մոնիկա Սիհիթեին, իսկ հաջորդ պարտիայում հաշտություն կնքեց հնդիկ Շեթի Շրիշտիի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #155, 17-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ